Կարմիր հրապարակ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապարակ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
Կարմիր հրապարակ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Մոսկվա[1] |
Մասն է | Կրեմլ և Կարմիր հրապարակ |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Մակերես | |
Մոսկվայի գլխավոր հրապարակը։ Կազմավորվել է 15-րդ դարի 90-ական թվականներին, կոչվել է «Տորգ» կամ «Պոժար», իսկ 17-րդ դարի 2-րդ կեսից՝ «Կրասնայա» (գեղեցիկ)։ Սկզբնական շրջանում առևտրական հրապարակ էր, սկսած XVI դ. այստեղ տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, հրապարակվել հրամաններ։ Արևմտքից Կարմիր հրապարակ սահմանափակված է երբեմնի խանդակով անջատված Կրեմլի պարսպով և աշտարակներով (Սպասկայա, Սենատսկայա, Նիկոլսկայա), հարավից՝ Վասիլի Երանելու տաճարով (1555–60): 1812 թվականի հրդեհից հետո Կարմիր հրապարակի կոմպոզիցիան վերափոխվել է Օ. Ի. Բովեի նախագծով (լցվել է խանդակը, վերակառուցվել են առևտրական շարքերը)։ 1818-ին կանգնեցվել է Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանը (քանդակագործ՝ Ի. Մարտոս)։ 19-րդ դարի վերջին կառուցվել են Պատմական թանգարանը (1875–1881, ճարտարապետ Վ. Շերվուդ և ուրիշներ), նոր՝ Վերին առևտրական շարքերը (1889–93, ճարտ. Ա. Պոմերանցև, այժմ՝ պետ. հանրախանութ)։ 1924–1930 թվականներին ճարտարապետ Ա. Շչուսևի նախագծով կառուցվել է Վլադիմիր Լենինի դամբարանը, որը դարձել է Կարմիր հրապարակի ճարտարապետական անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կարմիր հրապարակ մայրաքաղաքի աշխատավորների ցույցերի, զինվորական շքերթների, տոնակատարությունների վայր է։ Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ կոմունիստական կուսակցության, սովետական պետության, գիտության և մշակույթի, միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչների շիրիմներն են, իսկ պարսպի մեջ՝ աճյունասափորները:
- archINFORM (գերմ.) — 1994.