From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն- Գոտորպսկի (ռուս.՝ Карл Фридрих Гольштейн-Готторпский, ապրիլի 29, 1700[1], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - հունիսի 18, 1739[2][3][4], Rümpel, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), Հոլանդիայի դուքս Գոտտորպների տոհմից, ռուս կայսր Պյոտր III-ի հայրը, շվեդական թագավոր Կարլ XII-ի զարմիկը, Պետրոս I-ի և Եկատերինա I-ի փեսան։
Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորպսկի գերմ.՝ Karl Friedrich zu Holstein-Gottorp և շվեդ.՝ Karl Fredrik av Holstein-Gottorp | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1700[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Մահացել է | հունիսի 18, 1739[2][3][4] (39 տարեկան) |
Մահվան վայր | Rümpel, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Գերեզման | Bordesholmer Kloster |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրոն | լյութերականություն |
Ամուսին | Ռուսաց Մեծ դքսուհի Աննա Պետրովնա |
Ծնողներ | հայր՝ Frederick IV, Duke of Schleswig-Holstein-Gottorp?, մայր՝ Հեդվիգ Սոֆիա Շվեդական |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պետրոս III |
Charles Frederick of Holstein-Gottorp Վիքիպահեստում |
Կարլը երկու տարեկան էր, երբ հայրը՝ Շլեզվիգի դուքս Ֆրիդրիխ IV-ը մահացավ Հյուսիսային պատերազմում։ Դանիացիները օկուպացրեցին նրան պատկանող հողերը և Կարլը մոր հետ ստիպված էր տեղափոխվել Շվեդիա՝ մորեղբոր արքունիք։ 1718 թվականին մորեղբոր մահից հետո շվեդական գահի նկատմամաբ Կարլ Ֆրիդրիխի հավակնություններին խանգարեց Կարլ XII-ի կրտսեր քույրը՝ թագուհի Ուլրիկա Էլոնորան ։ 1720 թվականին շվեդների և դանիացիների հաշտությունը հօդս ցնդեցրեց Կարլի հույսերը՝ հետ բերել տոհմական կալվածքները[5]։
Շվեդական արքունիքում մնալով որպես խեղճ բարեկամ, դուքսը իր առաջին նախարար՝ Բասաևիչի խորհրդով1721 թվականին տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո ռուս-շվեդական հարաբերությունների բարելավման, ինչպես նաև սիրելով ամուսնացավ Պետրոս I-ի դստեր՝ Աննա Պետրովնայի հետ։ Հարսանիքից հետո նա մնաց ապրելու Պետերբուրգում, ընդ որում կայսեր մահից հետո առաջին տարիներին Գերագույն գաղտնի խորհրդի անդամ էր։ Կարլ Ֆրիդրիխի Ռուսաստան գալու մանրամասները հայտնի են դառնում նրա կադետ Բերխգոլցի օրագրից։ Նա մանրամասնորեն գրում էր , թե ինչ էր ամեն օր անում դուքսը, ինչպես էր ծոմ պահում, հիվանդանում ու բուժվում , որ ժամին էր դուրս գալիս տնից և այլն։ Ամենայն մանրամասնությամբ նկարագրում է դքսի պարերը, որոնցից առաջ նա շատ լավ որսորդ էր։
Կարլ Ֆրիդրիխը հեռացրեց Բասաևիչին և վերադարձվ Հոլանդիա 1727 թվականին, երբ պարզ դարձավ , որ իր կինը չի կարող ժառանգել թափուր գահը։ Նա տեղավորվեց Քիլում գտնվող պալատում, որտեղ ծնվեց նրա որդին՝ Կարլ Պյոտր Ուլրիխը՝ ապագա կայսր Պյոտր III-ը։ Մանկության տարիներից նա որդուն պատրաստում էր դանիացիների դեմ անխուսափելի պատերազմի՝ Շլեզվիգի հյուսիսում օկուպացված տարածքների համար։ Նա մահացավ 39 տարեկան հասակում և թաղվեց Բորդեսխոլմ քաղաքի նախկին վանքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.