Կարակալ
From Wikipedia, the free encyclopedia
Կարակալ կամ Տափաստանային լուսան (լատին․՝ Caracal caracal), կատվազգի գիշատիչ կաթնասուն։ Երկար ժամանակ կարակալը համարվում էր լուսանի (Lynx) ենթատեսակներից մեկը, որին նա նման է արտաքինից, Բայց Բազմաթիվ Գենետիկական Գիտական Հետազոտություններից ուսումնասիրությունից հետո կարակալը համարվում է առանձին ցեղի կենդանատեսակի ներկայացուցիչ, և դասվեց որպես առանձին կենդանատեսակ։ Կարակալը լուսանից, պումայից և սերվալ կատվից տարբերվում է գեների գենետիկական շղթաներով։ Չնայած դրան կարակալը մարմնի արտաքին կազմվածքով ավելի շատ նման է լուսանին և պումային, քան կատվին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարակալ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Caracal caracal
(Schreber, 1776) |
|||
Հոմանիշներ | |||
|
|||
Հատուկ պահպանություն | |||
Արեալ | |||
|
Կարակալը արտաքին տեսքով հիշեցնում է լուսանին իսկ դեմքով մի քիչ պումային, բայց չափերով նրանից փոքր է։ Կարակալը ավելի վայելչակազմ և թիկնեղ կազմվածք ունի և մի քանի տեսակի բայց միատոն գունավորում, ինչպես նաև կարակալը ունի մարմնի վրա որոշակի մի քիչ մուգ գույնի շերտեր և պուտեր կամ առանց շերտերի։
Կարակալները իրենց երանգով լինում դարչնագույն, մուգ շագանակագույն, բաց շագանակագույն և վառ դարչնանարնջագույն, վառ նարնջագույն, այսինքն կարակալների երանգը Տաքի և Ջերմ գույների հովանու ներքո է։ կարակալների մարմինը անգամ լինում են սառը գույնի ներքո արծաթագույն, պլատինագույն, արծաթամոխրագույն, երբեմն բաց սպիտակ։ Բնության ու անազատության կամ տնային պայմաններում հազվադեպ են լինում մելանիստիկ կարակալներ, որոնց գույնը 100%-ով իդեալական սև է, և հազվադեպ լինում ալբինոս կարակալներ որոնց գույն ամբողջությամբ կատարյալ սպիտակ-ճերմակ է։ Կարակալների մելանիստիկ և ալբինոս լինել պայմանավորված է ավելի շատ գենետիկական մուտացիայով։