From Wikipedia, the free encyclopedia
«Կանաչ կառքը» (ռուս.՝ «Зелёная карета»), խորհրդային գունավոր ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Յան Ֆրիդ «Լենֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։
Կանաչ կառքը ռուս.՝ Зелёная карета | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յան Ֆրիդ |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Գլադկով |
Դերակատարներ | Նատալյա Տենյակովա |
Օպերատոր | Լև Սոկոլսկի |
Երաժշտություն | Վլադլեն Չիստյակով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 101 րոպե |
Ֆիլմը պատմում է պետերբուրգցի դերասանուհի Վարվառա Ասենկովայի ճակատագրի մասին։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1967 թվականի սեպտեմբերի 25-ին[1]։
Ֆիլմը պատմում է 19-րդ դարի կեսերի Ալեքսանդրինսկի թատրոնի դերասանուհի Վարվառա Նիկոլաևնա Ասենկովայի ճակատագրի մասին։ Նրան հետապնդում էին թատերական բամբասանքները, հերյուրանքները և ինտրիգները։ Նրա սիրելին՝ ցարական բանակի սպան, չի կարող պաշտոնապես ամուսնանալ նրա հետ, քանի որ եթե նա ամուսնանա Վարվառայի հետ, ապա վերջինս ստիպված կլինի լքել բեմը։
Իրականում սիրելի սպայի հետ պատմությունը հորինվել է ֆիլմի հեղինակների կողմից. Վարվառա Ասենկովային ճանաչողները պնդում էին, որ նա այնքան համեստ էր, որ չուներ սիրեցյալներ[2], և բացի այդ, երիտասարդ դերասանուհին, որի կյաքն ամբողջությամբ զբաղված էր թատրոնով (նա խաղում էր տարեկան երեք հարյուր ներկայացումում)[3] ուժ և ժամանակ չուներ սիրային պատմությունների համար։
Վարվառա Ասենկովան մահացել շատ վաղ՝ իր կարիերայի ամենաակտիվ ժամանակարջանում։
Կայսերական թատերական դպրոցի աշակերտներին տեղափոխում էին կանաչ կառքերով։ Վարվարա Նիկոլաևնայի խորթ հայրը՝ նրա մոր՝ նույնպես Ալեքսանդրինսկի թատրոնի դերասանուհի Ալեքսանդրա Եգորովնա Ասենկովայի «քաղաքացիական» ամուսինը՝ պաշտոնաթող զինվորական Պավել Նիկոլաևիչ Կրենիցինը, եղել է կանաչ կառքերի սեփականատեր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.