From Wikipedia, the free encyclopedia
«Կանանց նեղացնել խորհուրդ չի տրվում» (ռուս.՝ «Женщин обижать не рекомендуется»), 1999 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Ախադովը[2]։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | դրամա[1] |
Թվական | 1999 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալերի Ախադով |
Պրոդյուսեր | Իգոր Տոլստունով |
Սցենարի հեղինակ | Վալենտին Չերնիխ |
Դերակատարներ | Վերա Գլագոլևա և Մաքսիմ Սուխանով |
Օպերատոր | Վալենտին Պիգանով |
Երաժշտություն | Մարկ Մինկով |
Տևողություն | 86 րոպե[1] |
Գլխավոր հերոսուհին ուսուցչուհի Վերա Իվանովնան է։ Նրա հայրը, որը խոշոր գործարար է և տարիներ առաջ լքել էր Վերայի մորը, հանկարծակի մահանում է ավտովթարի հետևանքով։ Անսպասելիորեն պարզվում է, որ նա իր խոշոր բեռնափոխադրող ընկերությունը կտակել է դստերը։ Հոր ոչ բոլոր գործընկերներն են հավանության արժանացնում այդ որոշումը, և նրա մրցակիցները հույս ունեն ընկերությունը ձեռք բերել՝ օգտվելով նոր սեփականատիրոջ անփորձությունից, բայց նա վճռականորեն ստանձնում է գործը։
Պատումը ներկաայցվում է մի մարդու անունից, որը երիտասարդություն տարիներից անպատասխան սիրահարված է հերոսուհուն և աշխատում է նրան բաժին հասած ընկերությունում[3]։
«Ветер любви» երգը հնչում է Լադա Մարիսի կատարմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.