Կանադայի ցամաքային զորքեր
From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի ցամաքային զորքեր (նաև Կանադական բանակ) (անգլ.՝ Canadian Army, ֆր.՝ Armée canadienne)՝ Կանադայի զինված ուժերի երեք տեսակներից մեկը։ 2018 թվականի դրությամբ ունի 23 000 կանոնավոր բանակում ծառայող և մոտ 17 000 պահեստային ծառայող՝ ներառյալ 5000 ռեյնջեր և ընդհանուր 40 000 զինվոր[2]։ Բանակը սատարում են 3000 քաղաքացիական ծառայողներ։ Կանոնավոր զորքերի բանակային ստորաբաժանումները տեղակայված են ռազմական բազաների վրա Կանադայի ամբողջ տարածքում։ Բանակը նաև պատասխանատու է խոշորագույն կոնտինգենտի՝ պահեստայինների համար։ Կանադական բանակի հրամանատարը և անձնակազմի ղեկավարը գեներալ-լեյտենանտ Փոլ Վիննիկն է։
Կանադայի ցամաքային զորքեր անգլ.՝ Canadian Army ֆր.՝ Armée canadienne | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ցամաքային զորքեր |
Զորքերի տեսակ | Զինված ուժեր |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | Կանադայի զինված ուժերի հրամանատար, Կանադայի թագուհի |
Մտնում է | Կանադայի զինված ուժեր |
Ներառնում է | 1-ին կանադական դիվիզիա 2-րդ կանադական դիվիզիա 3-րդ կանադական դիվիզիա 4-րդ կանադական դիվիզիա 5-րդ կանադական դիվիզիա |
Գործառույթ | ցամաքային զորքեր |
Թվակազմ | 43 000[1] |
. | |
Տեղաբաշխում | Ազգային պաշտպանության նախարարության շտաբակայան, Օտտավա, Օնտարիո |
Շրաբ | National Defence Headquarters, Օտտավա, Կանադա |
Կարգախոս | լատին․՝ Vigilamus Pro Te («Անքուն հոգ ենք տանում քեզ համար») |
Սուրբ բարեխոս | The Great Little Army |
Թալիսման | Ջունո արջ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1867 |
Ճակատամարտեր | Հյուսիս-Արևմտյան ապստամբություն, Հարավ-Աֆրիկյան պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Անգլո-բուրական պատերազմ, Կորեական պատերազմ, Հոկտեմբերյան ճգնաժամ (Քվեբեկ), Իրաք-քուվեյթյան պատերազմ, Աֆղանական պատերազմ (2001-2014), Միջազգային ուժեր Արևելյան Թիմորում (INTERFET) |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | Կանադական բանակի հրամանատար և անձնակազմի ղեկավար գեներալ-լեյտենանտ Փոլ Վիննիկ |
Կայք | army.gc.ca |
«Կանադական բանակ» անվանումն օգտագործվում է 1940 թվականից։ Սկսած 1867 թվականի Կանադական կոնֆեռանսից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնական անվանումը «Կանադական միլիցիա» էր։ 1966 թվականի ապրիլի 1-ին որպես Կանադայի զինված ուժերի միավորման առաջին քայլ, բոլոր բանակային ստորաբաժանումները փոխանցվել են նոր կազմակերպություն, որը կոչվում էր Շարժական հրամանատարություն (անգլ.՝ Force Mobile Command)։ 1968 թվականին Թագավորական կանադական ռազմածովային նավատորմը, Կանադական բանակը և Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերը միավորվել են, բանակը դարձել է Կանադայի միավորված Զինված ուժերի մասը։ 1993 թվականին Կանադայի զինված ուժերի վերակազմավորման ժամանակ Շարժական հրամանատարությունը վերանվանվել է Ցամաքային զորքերի հրամանատարություն (անգլ.՝ Land Force Command)։ 2011 թվականի օգոստոսին այն կրկին ստացել է «Կանադայի բանակ» անվանումը[3]։