Կախամարկա
From Wikipedia, the free encyclopedia
Կախամարկա (իսպ.՝ Cajamarca [kaxaˈmaɾka], կեչուա՝ Kashamarka, Qasamarka, այմարա՝ Qajamarka), քաղաք Պերուում, գտնվում է լեռներում՝ ծովի մակարդակից 2700 մետր բարձրության վրա։ Քաղաքը Կախամարկա շրջանի վարչական կենտրոնն է, երկրի խոշորագույն քաղաքներից մեկը, բնակչության թիվը մոտ 135 000 մարդ է։ Քաղաքի հասարակածային կլիման շատ մեղմ է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում հողագործության համար։ Ամենից շատ Կախամարկան հայտնի է նրանով, որ հենց այստեղ է ավարտվել ինկերի կայսրության դարաշրջանը․ այստեղ է տեղի ունեցել Կախամարկայի ճակատամարտը, և այստեղ գերեվարվել է ինկերի վերջին տիրակալ Աթաուալպան։ Պերուում Կախամարկան հայտնի է որպես «պերուական դիմակահանդեսի մայրաքաղաք»[2]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կախամարկա | |||||
| |||||
Երկիր | Պերու | ||||
Մակերես | 392,47 կմ² | ||||
ԲԾՄ | 2750±1 մետր | ||||
Բնակչություն | ▼201 329 մարդ (2017)[1] | ||||
Պաշտոնական կայք | municaj.gob.pe(իսպ.) | ||||
| |||||
Փակել