Աթաուալպա
From Wikipedia, the free encyclopedia
Աթաուալպա կամ Աթավուալպա (անգլ.՝ Atahuallpa, մոտ 1500[1], Կիտո, Էկվադոր և Կուսկո[2] - օգոստոսի 29, 1533(1533-08-29)[3] կամ հուլիսի 26, 1533, Կախամարկա, Պերու), Թահուանթինսույոյի 13-րդ և վերջին կայսրը։ Նա կայսր է դարձել Կիտոյում իր հոր` Ուայնա Քափաքի մահվանը հաջորդած քաղաքացիական պատերազմում իր կրտսեր կիսաեղբորը` Ուասկարին պարտության մատնելուց հետո։ Ուայնա Քափաքը մահացել է վարակիչ հիվանդությունից (մալարիայից կամ ծաղկից)։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ իսպանացի Ֆրանսիսկո Պիսառոն գերի է վերցրել Աթաուալպային և օգտագործել է նրան Ինկերի կայսրությունը վերահսկելու համար։ Հետագայում իսպանացիները մահապատժի են ենթարկել Աթաուալպային։ Այդպիսով կործանվել է Ինկերի կայսրությունը (չնայած մի քանի թույլ դրածոներ հաջորդել են նրան)[4]։
Արագ փաստեր Աթաուալպա կեչուա՝ Ataw-wallpa, Ծնվել է ...
Աթաուալպա կեչուա՝ Ataw-wallpa | |
---|---|
Ծնվել է | մոտ 1500[1] |
Ծննդավայր | Կիտո, Էկվադոր կամ Կուսկո[2] |
Մահացել է | օգոստոսի 29, 1533(1533-08-29)[3] կամ հուլիսի 26, 1533 |
Մահվան վայր | Կախամարկա, Պերու |
Գերեզման | Կախամարկա |
Քաղաքացիություն | Ինկեր |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Coya Asarpay? |
Ծնողներ | հայր՝ Huayna Capac? |
Զբաղեցրած պաշտոններ | Sapa Inca? |
Atahualpa Վիքիպահեստում |
Փակել