սենեգալցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կալիդու Կուլիբալի (ֆր.՝ Kalidou Koulibaly, հունիսի 20, 1991[1][2], Սեն Դյե դե Վոժ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Կուլիբալին Նապոլիի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Սենեգալ Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Դյե դե Վոժ | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 89 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2003 | Սեն-Դիե | ||
2003-2006 | Մեց | ||
2006-2009 | Սեն-Դիե | ||
2009-2010 | Մեց | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 | Մեց | 42 | (1) |
2012-2014 | Գենկ | 64 | (3) |
2014-ներկա | Նապոլի | 126 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Ֆրանսիա Մ20 | 6 | (0) |
2015-ներկա | Սենեգալ | 28 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կուլիբալին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մեցում, 2012 թվականին միացավ Գենկին և 2014 թվականին տեղափոխվեց Նապոլի, որտեղ շուտով դարձավ Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը։ Նա 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Մ20 տարեկանների հավաքականի կազմում, սակայն հետագայում ընտրել է Սենեգալը, և Սենեգալի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել 2015 թվականին։
Կուլիբալին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սեն-Դիե ֆուտբոլային ակումբի կազմի ակադեմիային։ 2009 թվականի հուլիսի 1-ին նա միացել է Մեցի ակադեմիային։ Ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում սենեգալցին 2009-10 մրցաշրջանում հաղթեց Գամբարդելայի գավաթը[4] և Ֆրանսիայի երիտասարդական գավաթը։
Մեցի առաջին թիմի կազմում Կուլիբալին իր դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 20-ին՝ Վաննի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2011 թվականի ապրիլի 15-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Մեցի կազմում Կուլիբալին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2012 թվականի հունիսի 29-ին Կուլիբալին 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Ռասինգ Գենկի հետ[7]։ Գենկի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լյուցերնի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում[10]։ Գենկի կազմում Կուլիբալին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 92 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։
2014 թվականի հուլիսի 2-ին Կուլիբալին 6․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[11]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[12]՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[17]՝ գլխի հարվածով բացելով հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին[18]։
2015-16[19] և 2016-17[20] մրցաշրջաններում Կուլիբալին ընդգրկվեց Սերիա A-ի խորհրդանշական հավաքականներում։ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում սենեգալցին հանդիպման 90-րդ րոպեին խփեց խաղի հաղթական գոլը[21]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին և պահելով թիմի՝ Սերիա A-ն հաղթելու հնարավորությունները[22][23]։ Սակայն հաջորդ՝ Ֆիորենտինայի դեմ խաղում Կուլիբալին հեռացվեց խաղադաշտից հանդիպման 6-րդ րոպեին, իսկ Նապոլին պարտվեց 3-0 հաշվով[24][25]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[26]՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սերիա A-ում[27][28]։
Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը[29]։ 2011 թվականին նա 6 հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[30]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի սեպտեմբերին Կուլիբալին ընդունեց Սենեգալի ազգային հավաքականի հրավերը[31]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 5-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[32]։ 2017 թվականին նա Սենեգալի կազմում մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին[33]։
2018 թվականի մայիսին Կուլիբալին ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[36], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[37][38]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[39][40]։
2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մեց | 2010–11 | Լիգա 2 | 19 | 1 | 1 | 0 | — | 20 | 1 | |||
2011–12 | 22 | 0 | 2 | 0 | 24 | 0 | ||||||
Ընդհանուր | 41 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 1 | ||
Գենկ | 2012–13 | Բելգիայի Պրո Լիգա | 31 | 1 | 6 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 46 | 1 |
2013–14 | 33 | 2 | 3 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 46 | 2 | ||
Ընդհանուր | 64 | 3 | 9 | 0 | 18 | 0 | 1 | 0 | 92 | 3 | ||
Նապոլի | 2014–15 | Սերիա A | 27 | 1 | 2 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 39 | 1 |
2015–16 | 33 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 0 | ||
2016–17 | 28 | 2 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 38 | 2 | ||
2017–18 | 35 | 5 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 45 | 5 | ||
2018–19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 126 | 8 | 8 | 0 | 32 | 0 | 1 | 0 | 167 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 231 | 12 | 20 | 0 | 50 | 0 | 2 | 0 | 303 | 12 |
2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]
Սենեգալ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 5 | 0 |
2016 | 7 | 0 |
2017 | 9 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 28 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.