Կալիարի (, also UK: , US: [1][2][3][4], {{IPA-it|ˈkaʎʎari|lang|It-Cagliari.ogg; սարդ.՝ Casteddu. սարդիներեն՝ kasˈteɖːu, լատին․՝ Caralis), քաղաք և նավահանգիստ Իտալիայում, Սարդինիա կղզու հարավում, Կալիարի գավառում[5]։ Հանդիսանում է Սարդինիա կղզու, Սարդինիայի մարզի ու ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաքը, ինչպես նաև Կալիարիի շրջանի վարչական կենտրոնը[6][7]։ Զբաղեցնում է 85, 45 կմ2 տարածք։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Կալիարիի սարդինյան անվանումը Casteddu է, որ նշանակում է ամրոց։ Բուն քաղաքն ունի շուրջ 155.000 բնակիչ[8], իսկ նրա մետրոպոլիսային տարածքում, որն ընդգրկում է Կալիարին և նրա մերձակա 16 բնակավայրեր, ապրում է ավելի քան 431.000 մարդ։ Եվրոստատի (Eurostat) տվյալների համաձայն՝ Կալիարիի ընդարձակ քաղաքային տարածքի բնակիչների թիվը հասել է 476.975-ի[9]։ Կալիարին Սարդինիայի խոշորագույն բնակավայրն է և բնակչության թվով 26-րդը Իտալիայում։