From Wikipedia, the free encyclopedia
Ծովում զոհվողներին փրկելու մեդալ (ռուս.՝ Медаль «За спасение погибавших на море»), Ռուսական կայսրության պետական պարգև։
Ծովում զոհվողներին փրկելու մեդալ ռուս.՝ Медаль «За спасение погибавших на море» | ||
---|---|---|
| ||
Երկիր | Ռուսական կայսրություն | |
Տեսակ | Մեդալ | |
Ում է տրվել | Մեդալով պարգևատրվում էին նրանք, ովքեր ծովում զոհվողներին փրկում էին։ | |
Վիճակագրություն | ||
Հիմնադրման ամսաթիվ | հուլիսի 3 1871[1] | |
Հիմնադիր | Ալեքսանդր II | |
Տրամագիծ | 59 մմ մմ | |
Նյութ | արծաթ ոսկե | |
Ծովում զոհվողներին փրկելու մեդալը Վիքիպահեստում |
Ծովում զոհվողներին փրկելու մեդալը ստեղծվել է 1871 թվականի հուլիսի 3-ին՝ Ալեքսանդր II-ի օրոք[2][3]։ Մեդալով պարգևատրվում էին նրանք, ովքեր ծովում զոհվողներին փրկում էին։ Կար մեդալի երկու տարբերակ՝ ոսկե մեդալ և արծաթե մեդալ։ 1894 թվականի մարտի 31-ից մեդալը զրկվեց «կրվելու» մակարդակից, և անցավ «Սեղանի մեդալների» շարքին[1][4]։
Մեդալը պատրաստվում էր արծաթից և ոսկուց՝ 59 մմ տրամագծով։ Մեդալի երեսային մասում պատկերված է Աստվածաշնչյան պատկեր, որտեղ Հիսուսը քայլում է ջրի վրայով ձեռք ուղղված դեպի Պետրոս առաքյալը։ Այդ ֆոնի վրա ետևում պատկերված է մի առագաստանավ։ Մեդալի երկայնքով մակարդված է․
Ծովում զոհվողներին փրկելու համար - «ЗА СПАСЕНИЕ ПОГИБАВШИХЪ НА МОРѢ» |
Հակառակ կողմում հորիզոնական դիրքով առձանագված է երկու մակագրություն
- «ВѢРА И НАДЕЖДА», «СПАСЕНИЕ ТВОЕ». |
Մակագրությունները իրարից բաժանվում են ձախից նացւ խարիսխով, իսկ աջից՝ ուղղափառ խաչով[1][4][5][6]։
Մեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալի ժապավենը պատրաստված էր մութ կապտավուն կտորից։ Ժապավենի տեսակը՝ Ալեքսանդրյան։ Մեդալը պետք է կրել կրծքին[1][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.