Արգենտինայի նախագահ (1946-1952, 1952-1958 և 1973-1977) From Wikipedia, the free encyclopedia
Խուան Դոմինգո Պերոն (իսպ.՝ Juan Domingo Perón, հոկտեմբերի 8, 1895[1][2][3][…], Լոբոս, Բուենոս Այրես, Արգենտինա - հուլիսի 1, 1974[4][1][2][…], Կինտա դե Օլիվոս, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի ռազմական և պետական գործիչ, Արգենտինայի նախագահ 1946-1955 թվականներին և 1973-1974 թվականներին։
Խուան Դոմինգո Պերոն իսպ.՝ Juan Domingo Perón | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոբոս, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հուլիսի 1, 1974[4][1][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Կինտա դե Օլիվոս, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Գերեզման | [5] և San Vicente Partido |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ազգային ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Ամուսին | Աուրելյա Գաբրիելա Տիսոն դե Պերոն, Էվա Պերոն և Իսաբել Մարտինես դե Պերոն[6] |
Ծնողներ | հայր՝ Մարիո Տոմաս Պերոն[7], մայր՝ Խուանա Սոսա Տոլեդո[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Vice President of Argentina?, Արգենտինայի նախագահ և Արգենտինայի նախագահ |
Կուսակցություն | Խուստիսիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Juan Domingo Perón Վիքիպահեստում |
Խուան Դոմինգո Պերոնը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 8-ին Բուենոս Այրեսի պրիվինցիա նահանգի Լոբոս քաղաքում։ 16 տարեկանում ընդունվել է ռազմական դպրոց, ավարտել է Ազգային ռազմական ակադեմիան, ավելի ուշ եղել է ռազմական պատմության ուսուցիչ։
1930 թվականին մասնակցել է նախագահ Իպոլիտո Իրիգոյենի տապալմանը։
1936-1937 թվականներին Չիլիում ռազմական կցորդ, 1939-1941 թվականներին՝ Իտալիայում հանդիպել է Մուսոլինիի հետ, տարվել ֆաշիզմի գաղափարախոսությամբ։
1941-1943 թվականներին եղել է, այսպես կոչված, Միացյալ սպաների խմբի ղեկավարներից մեկը, որը հեղաշրջում կատարեց 1943 թվականի հունիսին։ Ռազմական բռնապետության շրջանում նա զբաղեցրել է աշխատանքի նախարարի (1943-1944), ռազմական նախարարի և փոխնախագահի (1944-1945) պաշտոնները. մշակել է սոցիալական բարեփոխումների ծրագիր։ 1945 թվականի հոկտեմբերին նա հեռացվել է պաշտոններից և բանտարկվել։ Ազատ է արձակվել բանվորների զանգվածային ցույցերի շնորհիվ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Պերոնի։
Նախագահ է ընտրվել 1946 և 1952 թվականներին։ Պերոնի տնտեսական ծրագիրն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում արգենտինական արդյունաբերականացմանը և ինքնորոշմանը, ինչի կապակցությամբ այն հաստատվեց ինչպես պահպանողական ազգայնականների շատ խմբակցությունների, այնպես էլ բանվոր դասակարգի մեծ մասի կողմից։ Խուան Պերոնի առաջին կառավարման ընթացքում իրականացվել են մի շարք լայնածավալ միջոցառումներ՝ օտարերկրյա կապիտալի ազդեցությունը սահմանափակելու և երկրի բնական հարստությունները պաշտպանելու համար, վերահսկողության տակ են վերցվել տնտեսության ռազմավարական ճյուղերը[10]։ Ինչպես նշում Է Ֆիդել Կաստրոն. «Բանակի սպա Պերոնին հաջողվել է իր երկրի համար մշակել անկախ քաղաքականություն՝ բանվորների մասնակցությամբ։ Արյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում նա տապալվեց և աքսորվեց 1955 թվականից մինչև 1973 թվականը»[11]։ Պերոնի առաջին ժամկետի ընթացքում ազգի վրա մեծ քաղաքական և հոգևոր ազդեցություն ունեցավ նրա կինը՝ Էվա Պերոնը (սովորաբար հայտնի է որպես «Էվիտա»), որը հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով, զբաղվում էր բարեգործությամբ և ակտիվորեն մասնակցում էր հասարակական կյանքին[12]։ Այս ժամանակահատվածում Արգենտինայում ապաստան գտան բազմաթիվ եվրոպական քաղաքական Էմիգրանտներ, ներառյալ նացիստները։
Պերսոնի երդմնակալությունը տեղի է ունեցել 1952 թվականի հունիսին։ Այնուամենայնիվ, նրա խուստիսիալիստական կուսակցությունը տապալվեց 1955 թվականին ռազմական հեղաշրջման՝ Ազատագրական հեղափոխության արդյունքում, ինչը հանգեցրեց Պերոնի արտաքսմանը Իսպանիա։
1973 թվականին նա վերադարձել է երկիր (վերադարձի օրը՝ հունիսի 20-ին, «Էսեյսի» օդանավակայանում նրան դիմավորելու էր եկել բազմամիլիոնանոց բազմություն․ տեղի են ունեցել բախումներ, որոնք հայտնի էին որպես Էսեյսի սպանդ)։ Սեպտեմբերի 23-ին կայացած նախագահական ընտրություններում Պերոնը հաղթանակ է տարել ձայների 61,85%-ով (մինչ այդ ընտրություններում հաղթել էր նրա համախոհ Էկտոր Հ. Կամպորան (Պերոնին արգելված էր առաջադրել իր թեկնածությունը), որը մեկուկես ամիս անց հրաժարական էր տվել, որպեսզի թույլ տա անցկացնել նոր ազատ ընտրություններ, որոնցում հաղթել էր Պերոնը)։ Նրա երրորդ կինը՝ Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը (ավելի հայտնի է որպես Իսաբել), նրա հետընտրվել է փոխնախագահ։ Իսաբելը, որի հետ Խուան Պերոնը ծանոթացել է Պանամայում, նրա կինն էր դարձել 1961 թվականին[13]։ Պերոնի երդմնակալությունը տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 12-ին։
Պերոնը մահացել է 1974 թվականի հուլիսի 1-ին Կինտա դե Օլիվոսի գյուղական նստավայրում սրտի կանգից, որն առաջացել է սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդության վատթարացման հետևանքով։ Մահվան մասին հայտարարությունն արել է նրա այրին՝ փոխնախագահ Մարիա Էստելա Մարտինես Դե Պերոնը։
Նրա մահից հետո Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը, երկրի Սահմանադրության համաձայն, ստանձնել է նախագահի պաշտոնը։ Աճող տնտեսական խնդիրները և քաղաքական անկայունությունը հանգեցրել են գործադուլների, քաղաքական առևանգումների, պարտիզանական պատերազմների։ 1976 թվականին կառավարությունը դադարել է կատարել իր առջև դրված խնդիրները, և 1976 թվականի մարտի 24-ին ռազմական հեղաշրջման հետևանքով Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը տապալվել է, և նոր ռազմական կառավարությունը անցել է ահաբեկչության՝ որպես կառավարման մեթոդ։
Նրա աշխարհայացքը ստացել է պերոնիզմ անունը։ Պերոնն ինքն էլ է յուրացրել այս տերմինը, թեև ի սկզբանե իր հայեցակարգն անվանել է «խուստիսիալիզմ»։ Իր «Պերոնիստի դասագիրքը», «Պերոնիստական դոկտրինը» և «Քաղաքական ղեկավարությունը» գրքերում գեներալ-լեյտենանտ Պերոնը իր գաղափարախոսությունը դիրքավորել է որպես կապիտալիզմի և սոցիալիզմի միջև երրորդ ճանապարհ։ Արգենտինայում պերոնիզմն իշխող շրջանակների կողմից դիտվում էր որպես նեոլիբերալիզմի այլընտրանք[14]։ Խուան Պերոնը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության հետ, որոնք խզվել էին 1918 թվականին՝ բոլշևիկյան հեղափոխությունից հետո[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.