From Wikipedia, the free encyclopedia
Խոստովանություն, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում (հուդայականությունում, քրիստոնեությունում, իսլամում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։
Խոստովանությամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։
Խոստովանության հասկացությունը հանդիպում է ինչպես Հին Կտակարանում (Թվեր 5.6-7[1]; Ղևտ 26.40[2]), այնպես էլ Նոր Կտակարանում (Մատթեոս 5.23-24[3]; Մատթեոս 6.14[4])։
Հին Կտակարանում խոստովանությունը պատգամ է։ Հնգամատյանում խոստովանության ակտը միշտ միշտ նախորդում է անմեղ զոհաբերությանը։ Աստվածաշնչում ասվում է․ «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» Ղևտ 26.40[5]։ Հին Կտակարանը չի սահմանում խոստովանության որոշակի ձև, իսկ դրանում պարունակվող մեղքերի խոստովանության ձևակերպումները, որպես կանոն, աչքի են ընկնում հակիրճությամբ։ Այդպիսին են Կայենի (Ծննդոց) 4:1, 3),Մովսեսի (Ելք) 32:31), Ահանի (Հեսու 7։ 20), Դավթի (Թագավորություններ Ա և Բ 12:1) խոստովանությունները։ Խոստովանությունը բազմաբառ է միայն այն ժամանակ, երբ դրան տրվում է պոետական կամ առասպելաբանական ձև Սաղմոսարան) 38, 51 և այլն[5]։
Նոր Կտակարանում նեղացնողի խոստովանությունը նեղացված մարդու առաջ համարվում է պարտադիր պայման Աստծուն աղոթելուց առաջ (Մատթեոս 5.23-24[6], Մատթեոս 6.14[4])։ Դիդախեի պարականոն ստեղծագործությունում նեղացնողի խոստովանությունը նեղացվողի առաջ հանդիսանում է պարտադիր պայման հաղորդության հացը ճաշակելուց առաջ (տե՛ս Հաղորդություն)։ Նոր Կտակարանը չի սահմանում խոստովանությունը որպես հատուկ ձևով անցկացվող ծես (հնագույն եկեղեցիների տերմիալոգիայում՝ խորհուրդ), ի տարբերություն հաղորդության և մկրտության։ Նոր Կտակարանում խոստովանությունը դա արտահայտություն է (հրապարակային կամ առանձին) Աստծուն իր մեղքերի թողության, որում կարևոր է ոչ թե ձևը, այլ բովանդակությունը՝ ապաշխարությունը՝ որպես ըմբռնման փոփոխություն՝ մետանոյա։
Հուդայականությունում տերմինը կրում է «վիդույ» (եբրայերեն՝ וִדּוּי — «խոստովանություն, գիտակցում») անվանումը։ Ժամանակակից նշանակությամբ առաջին անգամ ի հայտ է եկել Միշնահում[7]։ Հենվելով աստվածաշնչյան «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» կարգադրության վրա (Թվեր 5:6, 7)՝ հուդայական հալախան եզրակացնում է, որ ցանկացած պատվիրանի չպահպանումը պետք է քավվի ապաշխարությամբ և խոստովանությամբ[8]։
Յոմ Կիպուրում իր, իր ընտանիքի, քոհենների և ողջ ժողովրդի համար տաճարային ծառայության ընթացքում քահանայապետի կողմից արտասանված խոստովանության բանաձևը շատ հակիրճ է ձևակերպված և բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից։ Առաջին հերթին (բուն խստովանություն) թվարկում են երեք տեսակի մեղքերը՝ այլասերում [օրենքի], հանցագործություն [նրա] և մեղանչում, երկրորդ հերթին խնդրվում է Աստծո ներումը նրանց փոխարեն[9]։ Յոմ-Կիպուրի Սուրբ Պատարագի ժամանակ ընթերցված անձնական խոստովանության բանաձևերը[10], ակնհայտորեն, ստեղծվել են տաճարի ավերումից հետո և կոչված են եղել փոխարինելու քահանայապետի կողմից կարդացած խոստովանությունը։
Քրիստոնեության մեջ, այն է՝ պատմական եկեղեցիներում, խոստովանությունը եկեղեցական կանոնագրքերով կանոնակարգված արարողություններից է (ծեսեր), որը երբեմն կոչվում է նաև ապաշխարության խորհուրդ[11]։ Ապաշխարողը ստանում է մեղքերի թողություն հենց Աստծուց։ Մեղքերի ներման իշխանությունը, համաձայն քրիստոնեական ուսմունքի, Հիսուս Քրիստոսն է տվել իր առաքյալներին (նրանց միջոցով Եկեղեցիներին՝ ի դեմս եպիսկոպոսների)։ «Ընդունեք Սուրբ Հոգուն։ Ում մեղքերը կներեք, նա կներվի, ում վրա կթողնեք, նրա վրա կմնա» (Ավետարան ըստ Հովհաննեսի) 20:22-23)։
Խոստովանությունը քրիստոնյայի կյանքի անբաժանելի մասն է։ Լուսավորիչ Իգնատիուս Բրյանչանինովը գրել է․ «Խոստովանությունը սրտի ջերմ զղջումն է, մաքրման փափագը, որը գալիս է սրբության զգացումից, երկրորդ մկրտությունն է և, հետևաբար, ապաշխարության մեջ մենք մեռնում ենք մեղքի համար և հարություն ենք առնում սրբության համար»[12]։
Խոստովանությունը իսլամում կարող է կոչվել «տաուբա»[13][14]։ Նման (բայց ոչ նույնական) հասկացություն իսլամում կարող է որոշակի ենթադրությունների դեպքում ներման աղերսանք համարվել (Աստծո ներման որոնում), որը կոչվում է «իստիգֆար»[15][16]։ Ոմանք մեկնաբանում են իսթիգֆարը որպես ներման խնդրանքի խոսքերի արտաբերում։ Մեղքի խոստովանությունն իրականացվում է Աստծո առաջ, այլ ոչ թե մարդու առաջ, բացի մեղքի զոհի ներման (խնդրանքից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.