From Wikipedia, the free encyclopedia
Խոսե դե Ռիբերա (իսպ.՝ José de Ribera, մականունը՝ իտալ.՝ Spagnoletto - փոքրիկ իսպանացի, հունվարի 12, 1591[1][2][3][…], Խատիվա, Վալենսիա, Իսպանիա[4][5][6][…] - սեպտեմբերի 3, 1652[7][3], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[8][9]), իսպանացի գեղանկարիչ, փորագրիչ։ Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչ։
Խոսե դե Ռիբերա իսպ.՝ José de Ribera | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1591[1][2][3][…] |
Ծննդավայր | Խատիվա, Վալենսիա, Իսպանիա[4][5][6][…] |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1652[7][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[8][9] |
Քաղաքացիություն | Արագոնյան թագ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծանկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | բարոկկո[8] |
Ժանր | հոգևոր արվեստ[8] և դիցաբանական գեղանկարչություն[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Բարդուղիմեոս և Հայելիով փիլիսոփան |
Ուսուցիչ | Ֆրանցիսկո Ռիբալտա |
Աշակերտներ | Լուկա Ջորդանո |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Ամուսին | Caterina Azzolino? |
José de Ribera Վիքիպահեստում |
Սովորել է Վալենսիայում։ 1613 թվականին մեկնել է Իտալիա, 1616-1618 թվականներին ստեղծագործել Նեապոլում, դարձել Իսպանիայի փոխարքաների պալատական նկարիչը։ Հարել է կարավաջիզմին։
Սկզբնական շրջանի գործերում (այդ թվում՝ 1620-ական թվականներին օֆորտներում) գերիշխում են լուսաստվերային սուր հակադրությունները` 1620-30-ական թվականներին։
Ռիբերայի աշխատանքներին բնորոշ են նահատակության դրամատիկական տեսարանները, որոնցում ընդգծված է կամքի հաղթանակը ֆիզիկական տանջանքների նկատմամբ, հին փիլիսոփաների և սրբերի պատկերները՝ մեկնաբանված որպես ժողովրդական կերպարներ («Դեմոկրիտ», 1630, Պրադո, Մադրիդ)։
1630-ական թվականների կեսերից Ռիբերան պահպանելով կերպարների պատկերման խստաշունչ ռեալիզմը, հաճախ է դիմել ավելի հավասարակշռված լուծումների։ Նրա նկարներում լուսաստվերային անցումները դարձել են ավելի նուրբ, գունաշարը հագեցվել է ոսկեգույն կամ արծաթավուն նրբերանգներով մարդկային վեհությամբ առլեցուն ավետարանական և աստվածաշնչային կոմպոզիցիաներ («Հովիվների երկրպագությունը», 1638, Գեղեցիկ արվեստների թանգարան, Գրենոբլ), կանանց հուզիչ քնարական կերպարներ («Սուրբ Ինեսա», 1641, Դրեգդենի պատկերասրահ), դիցաբանական և ժանրային գործեր («Կաղլիկը», 1642, Լուվր, Փարիզ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.