From Wikipedia, the free encyclopedia
Խոան Միրո (կատ.՝ Joan Miró i Ferrà, ապրիլի 20, 1893[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[1][3][4][…] - դեկտեմբերի 25, 1983[2][5][6][…], Պալմա դե Մալյորկա, Իսպանիա[4][7][8]), կատալոնացի իսպանացի նկարիչ, քանդակագործ։
1907-1910 թվականներին սովորել է Բարսելոնի Խորխե Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում։ 1919 թվականից ապրում է Փարիզում։ Սյուրռեալիզմի առաջին ցուցահանդեսի (1925) մասնակից։ Միրոյի պարզամիտ, մանկական նկարչություն հիշեցնող նրբագեղ-դեկորատիվ աշխատանքներում միահյուսվում են առարկայաձև անորոշ մարմիններն ու կենդանակերպ ֆանտաստիկ արարածները («Կատալոնյան բնանկար», 1924, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)։ 1940-1950-ական թվականներին հարել է աբստրակտ արվեստին։
Նկարազարդումներ, էսքիզներ է կատարել խեցեղենի և գորգերի համար, աշխատել մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բնագավառում (ՅՈւՆԵՍԿՕ-ի շենքի խճապատկերները, Փարիզ, 1958)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.