From Wikipedia, the free encyclopedia
Խոակին Արչիվալդո Գուսման Լոերա, հայտնի՝ որպես «El Chapo» («Էլ Չապո» — Կարճլիկ) (իսպ.՝ Joaquín Archivaldo Guzmán Loera, ապրիլի 4, 1957[1], Բադիրագուատո, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][6]), մեքսիկացի թմրաբարոն, միլիարդատեր, «Սինոլա» կարտելական խմբավորման առաջնորդ, Անգար կլանի մասնակից։
Խոակին Գուսման Լոերա իսպ.՝ Joaquín Archivaldo Guzmán Loera | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Բադիրագուատո, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | կաթոլիկություն[2][3] |
Կրթություն | Academia Maria Reina? |
Մասնագիտություն | Թմրավաճառ և թմրաբարոն |
Աշխատավայր | Սինալոա կարտել |
Ամուսին | Emma Luciana Aispuro?, Alejandrina María Salazar Hernández? և Graciela López Pérezz? |
Ծնողներ | հայր՝ apanyan?[4], մայր՝ María Consuelo Loera Pérez?[5] |
Անդամություն | Սինալոա կարտել և Guadalajara Cartel? |
Երեխաներ | Ovidio Guzmán López?, Ivan Archivaldo Guzmán Salazar?, Jesús Alfredo Guzmán Salazar?, Édgar Guzmán López?, Alejandrina Gisselle Guzmán Salazar?, Rosa Isela Guzmán Ortiz?, Nataly Flores lorea?, Griselda Guadalupe Guzmán López?, Laisha Guzmán?, Emali Guadalupe Guzmán Coronel?, Joaquín Guzmán López?, Kim Guzmán Dolci? և María Joaquina Guzmán Coronel? |
Ստորագրություն | |
Joaquín Guzmán Loera Վիքիպահեստում |
Գուսմանը ձերբակալվել է մի քանի անգամ, սակայն նրան հաջողվել է փախչել[7]։ 2016 թվականի հունվարին նա նորից Մեքսիկայում ձերբակալվել է, իսկ 2017 թվականի հունվարին նրան արտահանձնել են ԱՄՆ-ին, որտեղ նա բանտարկված էր Մանհեթենի դաշնային բանտում։ 2019 թվականի փետրվարին՝ 6 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ 34 ժամ տևած խորհրդակցությունից հետո՝ դատապարտյալների կոլեգիան Գուսմանին մեղադրական վճիռ ներկայացրեց[8]։ Դատավճռի հրապարակումն սպասվում է ընթացիկ տարվա հունիսի վերջին. նրան սպառնում է ցմահ բանտարկություն՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի[9][10]։
Խոակին Գուսմանը ծնվել է Սինալոա նահանգի Բադիրագուատո մունիցիպալիտետի Լա-Տունա գյուղական համայնքում՝ աղքատ ագարակատիրոջ ընտանիքում։ Ուներ երկու կրտսեր քույր և չորս կրտսեր եղբայր։ Մանկության տարիներին Գուսմանը նարնջի վաճառքով է զբաղվել և դեպքից դեպք էր կրթություն ստանում. իր տանն ամեն ամոտ գտնվող դպրոցը 60 կմ հեռավորության վրա էր, և Գուսմանը կրթություն էր ստանում հազվադեպ դասուսույցների շնորհիվ։ Արդյունքում նա թողեց դպրոցական կրթությունը, որպեսզի հոր հետ աշխատի։ Գուսմանի հայրը հանրությանը հայտնի էր որպես տավարաբույծ, բայց իրականում ափիոն էր աճեցնում։ Երբ Գուսմանը 15 տարեկան էր, հաճախակի կոնֆլիկտների պատճառով հայրը նրան վռնդեց տնից, և Գուսմանը մի որոշ ժամանակ ապրեց պապի մոտ։ Մոտավորապես հինգ տարի անց Խոակինը լքեց Բադիրագուատոն՝ իր համար ավելի լավ կյանք փնտրելով։
Օգտվելով ազգակցական կապերից (Գուսմանի հորեղբայրը թմրանյութի մեքսիկացի մատակարարներից մեկն էր)՝ Խոակինն ընդունվեց Էկտոր Լուիս Պալմա Սալասարի բանդայի մեջ, ով, իր հերթին, աշխատում էր Գվադալահարայի կարտելում՝ այդ ժամանակաշրջանում Մեքսիկայի ամենախոշոր թմրաբարոններից մեկի՝ Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոյի ղեկավարությամբ։
Գուսմանը շատ արագ ամբիցիոզ և լուրջ վաճառականի համբավ ձեռք բերեց. մատակարարումների ուշացումների պատճառով նա տեղում անձամբ սպանում էր մատակարարներին։ Նույն ճակատագիրն էր սպասվում նաև բազմաթիվ մրցակիցներին և աշխատող փախցնողներին, ովքեր իրենց բարձր աշխատավարձերով գերում էին Գուսմանի աշխատակիցներին։ 1980-ական թվականների սկզբին Գուսմանը ներկայացվեց Ֆելիքս Գալյարդոյին և դարձավ նրա անձնական վարորդը։ Շուտով Գալյարդոն Գուսմանին նշանակեց լոգիստիկական օպերացիաների գլխավոր անձ. Գուսմանը վերահսկում էր թմրանյութերի տեղափոխումը Կոլումբիայից՝ ցամաքով, օդով և ջրով, իսկ Սալասարը պատասխանատու էր դրանց՝ ԱՄՆ մատակարարելու համար։
Եթե 1970-ական թվականներին և 1980-ական թվականներին կոլումբիացի թմրաբարոնները Մեքսիկան համարւմ էին երկրորդական՝ ըստ ճանապարհի կարևորության (հիմնական մատակարարումներն իրականացվում էին կարիբյան և ֆլորիդյան միջանցքներով), ապա ԱՄՆ-ի կողմից այս ուղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը հանգեցրեց նրան, որ Մեքսիկայի օգուտը՝ թմրանյութերի փոխադրմնա գործում, զգալիորեն աճեց։ Արդյունքում՝ մեքսիկական խմբավորումներն զգալիորեն ուժեղացան, եթե համեմատենք իրենց կարիբյան մրցակիցների հետ։ 1989 թվականին Գալյարդո ձերբակալվեց և հայտնվեց ճաղերի ետևում, իսկ Գվադալահարայի կարտելը բաժանվեց կարտելների՝ Տիխուանայի կարտելը գտնվում էր Արյանո եղբայրների հսկողության ներքո, Խուարեսի կարտելը՝ Ֆուենտես ընտանիքի, իսկ Սինալոա կարտելը՝ Գուսմանի հսկողության ներքո։ Սինալոա կարտելն իր հսկողության ներքո վերցրեց Տեկատե, Մեքսիկալի և Սան Լուիս Ռիո Կոլորադո միջանցքները, որոնց միջոցով տեղի էր ունենում թմրանյութերի մատակարարումը Կալիֆոռնիա և Արիզոնա։
1993 թվականին Գուսմանը Գվատեմալայում ձերբակալվեց, արտահանձնվեց Մեքսիկայի իշխանությանը և սպանության ու թմրանյութ փոխադրելու մեղադրանքներով դատապարտվեց 20 տարի ազատազրկման[6][11]։ Գնելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ 2001 թվականին Գուսմանը կարողացավ փախչել բավականին խիստ հսկողությամբ բանտից՝ թաքնվելով կեղտոտ սպիտակեղենով բեռնված սայլակում[6][12]։ Հետախուզվում էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի կառավարությունների, ինչպես նաև Ինտերպոլի կողմից[13]։ Գուսմանի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար էին խոստանում, իսկ Մեքսիկայի իշխանությունները՝ 60 միլիոն պեսո (մոտավորապես 3,8 միլիոն դոլար)[6]։
2014 թվականի փետրվարի 22-ին մեքսիկական իշխանություններն անգամ առանց մեկ կրակոցի՝ Գուսմանին բռնեցին՝ իր՝ Սինալոայում գտնվող բնակարանում[14][15][16]։ 2015 թվականի հուլիսի 11-ին Էլ Չապոն փախավ Մեքսիկայում գտնվող հատուկ պահպանվող բանտից. նրա բանտախցի տակ՝ 20 մետր խորությամբ, հայտնաբերվեց կես կիլոմետր երկարությամբ թունել[17][18]։
2015 թվականի ամռանը այն մարդը, ով ներկայացել էր որպես Խոակին Գուսմանի որդի, Թվիթեր սոցիալական ցանցում հաղորդագրություններով սպառնացել էր Դոնալդ Թրամփին։ Այդ պահին ԱՄՆ նախագահի թեկնածու լինելով՝ Դոնալդ Թրամփը դիմեց Հետաքննությունների դաշնային բյուրո[19]։ 2015 թվականի դեկտեմբերին Էլ Չապոն սպառնաց Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին՝ թմրանյութերի խմբաքանակը ոչնչացնելու պատճառով[20]։
2016 թվականի հունվարի 8-ին Մեքսիկայի իրավապահ մարմինները նորից բռնեցին Գուսմանին։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում էր նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն[21]։ Մեքսիկական հատուկ ծառայությունները, տեղեկություն ստանալով այն մասին, որ «Կարճլիկը» թաքնվում է հայրենի Սինալոա նահանգում, նրան ձերբակալելու օպերացիայի մեջ ներգրավեցին ծովային հետևակազորի հատուկ ստորաբաժանումը, բայց նարկոբարոնին հաջողվեց փախչել կոյուղու միջոցով։ Ընդ որում՝ նա շուտով նորից հայտնաբերվեց. այս անգամ արդեն մոթելում, որը Լոս Մոչիս քաղաքից 6 կմ հեռավորության վրա է գտնվում։ Գուսմանը ձերբակալվեց։ Ձերբակալված նարկոբարոնին ուժեղացված հսկողության ներքո վերադարձրին այն նույն բանտ, որտեղից նա կես տարի առաջ փախել էր։ Մեքսիկական հեռուստատեսությամբ ցուցադրեցին նարկոբարոնի տեղափոխումը բանտ։ Իրավապահները 2016 թվականին կարողացան բռնել Էլ Չապոյին, քանի որ նրանց այդ գործում օգնեց «Կարճլիկի» և մեքսիկացի 43-ամյա դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոյի գրագրությունը[22]։ Մեքսիկայի գլխավոր դատախազ Արելի Գոմեսը հայտարարեց, որ Գուսմանին բռնելուն օգնեց հենց նրա փառամոլությունը. նա ցանկանում էր, որ իր մասին ֆիլմ նկարահանեն, հանդիպումներ էր անցկացնում դերասանների ու պրոդյուսերների հետ և դրանով իսկ օգնեց հետաքննությանը՝ իր վրա դուրս գալու[23]։
2016 թվականի հունվարի սկզբին հոլիվուդյան դերասան Շոն Փենը Rolling Stone[24] ամսագրի համար Էլ Չապոյից հարցազրույց վերցրեց և դա օգնեց իրավապահներին՝ դուրս գալու նարկոբարոնի հետքի վրա[25]։ Գուսմանի և Փենի հանդիպումն օգնեց կազմակերպել հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը[26]։ Reuters գործակալության տեղեկության համաձայն՝ իշխանությունները գիտեին Փենի և և Էլ Չապոյի հանդիպման մասին և հետեևում էին դերասանի տեղաշարժին[25]։ Գուսմանը ձայնագրում էր իր և Փենի հարցազրույցը, քանի որ ցանկանում էր, որ Հոլիվուդումֆիլմ նկարահանեն իր կյանքի մասին[27]։ Հարցազրույցից հետո նարկոբարոնի փաստաբանը Շոն Փենին մեղադրում էր ստի մեջ, որը մասնավորապես վերաբերում էր այն հայտարարությանը, թե իբր Գուսմանը աշխարհի ամենախոշոր նարկոբարոնն է[28]։ Շոն Փենը հանդիսանում է Էլ Չապոյի երկրպագուն[29]։ Էլ Չապոյի ձերբակալությունից հետո՝ Շոն Փենը և մեքսիկացի դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոն հետաքննության ուշադրության կենտրոնում հայտնվեցին[30]։ Սպիտակ տան էքս-ղեկավար Դենիս Մակդոնոուն և ԱՄՆ հանրապետական կուսակցության սենատոր Մարկո Ռուբիոն քննադատեցին Շոն Փենին՝ Գուսմանի հետ հանդիպման համար[31]։
2016 թվականի աշնանը բժիշկները հետազոտեցին Խոակին Գուսման Լոերային և հանգեցին այն եզրակացության, որ նարկոբարոնը տառապում է նյարդակոգնիտիվ խնդիրներով և լսողական հալյուցինացիաներով[32]։ Բժիշկները նշում էին, որ Էլ Չապոն ուենում է հիշողության կարճատև կորուստներ, ապակողմնորոշում տարածության մեջ և գլխացավեր[32]։ Բժիշկները հայտարարեցին, որ Գուսմանի մոտ կան այնպիսի նախանշաններ, որոնք վկայում են բանտում՝ նրա հանդեպ վատ վերաբերմունքի մասին[32]։ Հոգեբանի հետ խորհրդակցությունից հետո՝ պարզ դարձավ, որ լսողական հալյուցինացիաները երաժշտություն էին, որը լսում էր բանտի աշխատակիցը[33]։
Գուսմանի ձերբակալությունից երկու օր անց սկսվեց ԱՄՆ-ին արտահանձնելու գործընթացը[34][35][36]։ 2017 թվականի հունվարի 19-ին Գուսմանն արտահանձնվեց ԱՄՆ-ին[37][38]։ Խոակին Գուսմանի համար նախատեսված ուտելիքն ստուգում էր հատուկ վարժեցված շունը՝ Գուսմանի հնարավոր թունավորումը կանխելու նպատակով[39]։ ԱՄՆ-ին արտահանձնելուց հետո՝ Մեքսիկայում սկսվեց նարկոկարտելների պատերազմ, որի պատճառը Գուսմանի Սինալոա կարտելի վրա վերահսկողության հաստատումն էր։ 2017 թվականի սկզբից Սինալոա նահանգում տեղի ունեցավ 764 սպանություն, որը, ըստ իրավապահ մարմինների հաղորդած տվյալների, ամենաբարձր ցուցանիշն է՝ վերջին 6 տարիների ընթացքում[40]։
Ըստ «Ֆորբս» ամսագրի ամենաազդեցիկ անձանց ցուցակի՝ 2009-2011 թվականներին զբաղեցրել է համապատասխանաբար 41-րդ, 55-րդ և 60-րդ տեղերը՝ դրանով իսկ հանդիսանալով Մեքսիկայի ամենաազդեցիկ անձանցից երկրորդը՝ Կառլոս Սլիմից հետո[41][42]։
Ուսամա բեն Լադենի մահվանից հետո՝ դարձել է աշխարհի ամենավտանգավոր փնտրվող հանցագործը[43]։ Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ 2011 թվականին Խոակինն աշխարհի ամենաշատ հետախուզվող անձանց ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը[44]։ Գուսման Լոերան հանդիսանում էր ամենախոշոր նարկոկարտելի՝ Սինալոա կարտելի առաջնորդը[45]։ ԱՄՆ իշխանությունները Գուսման Լոերային բռնելու համար 5 միլիոն դոլար պարգևավճար խոստացան։ Սա նարկոմաֆիայի դեմ միջազգային պայքարի ամենախոշոր պարգևավճարներից մեկն է[46]։ Խոակինը թմրավաճառի «կարիերան» սկսել է որպես Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոյի «աշակերտ»։
2011 թվականին Գուսմանը նաև ընդգրկվել է «Ֆորբս» ամսագրի ամնեահարուստ անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 1 140-րդ տեղը։ Ամսագիրը թմրաբարոնի կարողությունը գնահատում էր 1 միլարդ դոլար[47][48]։ Ամսագիրը նրան անվանեց նաև «ամենախոշոր թմրավաճառը՝ ամբողջ պատմության ընթացքում»[49], իսկ Թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպությունը (DEA) համարում է, որ Գուսմանը, ըստ իր ազդեցության և կարողության, գերազանցել է Պաբլո Էսկոբարին[50]։
2017 թվականի գարնանը զանգվածային լրատվության միջոցները հայտարարեցին այն մասին, որ հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Մայքլ Բեյը դիտարկում է Sony ընկերության առաջարկը՝ Էլ Չապոյի մասին կրիմինալ դրամա նկարահանելու մասին[51][52]։
2017 թվականին Էլ Չապոյի մասին նկարահանվեց «Էլ Չապո» հեռուստասերիալը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.