![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/IMG_-Khndzoresk.jpg/640px-IMG_-Khndzoresk.jpg&w=640&q=50)
Խնձորեսկ
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորեսկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Խնձորեսկ | ||
![]() Խնձորեսկի քարանձավները | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Մակերես | 67,86 կմ² | |
ԲԾՄ | 1580 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2070[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | խնձորեսկցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ գյուղի բնակչությունը կազմում է 2070 մարդ[2]։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772, 8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։
«Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։
Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Սերո Խանզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում, իսկ ժողովրդական մեղեդիների և աշուղական երգերի մոտիվները՝ Ա. Սաթյանի ստեղծագործություններում։