կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ From Wikipedia, the free encyclopedia
Ծաղրածու, ըստ տերմինի ժամանակակից իմաստի` կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ, կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը։
Հարակից սահմանումներ` խեղկատակ, հեյեր, միմոս և այլն։
Հայտնի կրկեսային ծաղրածուներ են ծաղրածուական դուետ Բիմ-Բոմը, Գրոկը, Տանտին, Ֆրատելինին, Վիտալի Լազարենկոն, Ալեքսեյ Սերգեևը (Սերգո, Մուսլյա), Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև), Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը և Միխայիլ Շույդինը, Լեոնիդ Ենգիբարյանը, Անատոլի Դուբինոն, Բորիս Վյատկինը, Անդրեյ Նիկոլաևը, Անատոլի Մարչևսկին, Վլադիմիր Կրեմենան և ուրիշներ։
Անգլերեն clown բառը ի հայտ է եկել 16-րդ դարում «տղամարդ, գեղջուկ» իմաստով։ Բառի ստուգաբանությունը պարզ չէ։ Հնարավոր է, որ բառը փոխառվել է սկանդինավյան լեզուներից (հմմտ. իսլ.՝ klunni կամ շվեդ.՝ kluns, «ոչ ճարպիկ» իմաստով)։ Կա նաև մի տեսություն, որ բառը ծագել է ֆր.՝ colon-ից, լատին․՝ colonus` «գյուղացի» իմաստից, սերած colonia` «հող»- ից (վարձակալությամբ տրված)[1][2]։
Հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասանները ևս կոչվել են ծաղրածուներ։ Որոշ դեպքերում ծաղրածու էին անվանում նաև միայնակ կատակաբաններին՝ մարդկային վարքագծի հասարակայնորեն ընդունելի ձևերը ծաղրողներին, օրենքից ու պատժից ազատ մարդկանց, որոնք խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացնում էին մարդկանց։ Ծաղրածուն համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.