From Wikipedia, the free encyclopedia
Խառակոնիս, Խարակոնիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառակում։ Գտնվում էր Արճակ լճի հյուսիս-արևելյան ափին, Մահմեդիկ գետի աջափնյա հարթավայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Խառակոնիս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի գավառ | |
Գավառակ | Արճակի գավառակ | |
Այլ անվանումներ | Խառակունիս, Խարագոնիս, Խարակոնիս, Կարագյունգյուզ, Կարագյունդյուզ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խառակոնիսցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խառակոնիսի տներն իրար կպած էին, և տանիքներով կարելի էր անցնել մի տնից մյուսը։
Գյուղն ուներ հարուստ և բերրի հողեր։
Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին։ Փրկվածները ռուսական զորքի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
1850-ական թվականներին ուներ 96 տուն՝ 665 հայ, իսկ 1909 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Խառակոնիսի Ս. Թադևոս եկեղեցին և ընդարձակ գերեզմանատունը ունեին 400-450 տարվա հնություն։ Գյուղի շրջակայքում կային մի քանի ուխտատեղիներ։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Սարգիս մատուռը և Գուշա ավերակ եկեղեցին։ Եկեղեցում պահպանված էր ուրարտական Իշպունիի և նրա որդի Մենուա թագովորների արձանագրություններից մեկը։
1879 թվականից գյուղում գործում էր հայկական վարժարան, որտեղ սովորում էին 50 աշակերտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.