From Wikipedia, the free encyclopedia
Խազեր, հայկական միջնադարյան երաժշտության գրության նշաններ, որոնցով տարբեր համակարգերում, տարբեր մանրամասնությամբ հաստատագրվել են հոգևոր, մասամբ աշխարհիկ երգեր։ Բնույթով հարում են նևմային գրության նշաններին, սակայն ձևերով, անվանումներով և նշանակությամբ ինքնուրույն են։
Գրվել են տողից վեր՝ եթե մեկ վանկին մեկ-երկու խազ է ընկնում և տողում եթե մեկ վանկի խազերը շատ են։ Լայն առումով խազերի մեջ ընդգրկված են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները, այբուբենի այն բաղաձայներն ու կիսաձայնը, որոնք երաժշտական համակարգում կիրառվել են որպես լրացուցիչ նշումներ և մոնոդիկ երաժշտական ձայնեղանակների տառային նշումները, որ կոչվել են «Բանալի խազեր»։ Խազերի քանակը, ձևերը, անվանումները և դրանց վերագրված նշանակությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են։ խազերից մի քանիսը հետագայում օգտագործվել են նոր հայկական նոտագրության համակարգում[1]։
Ըստ Հրաչյա Աճառյանի խազ բառը փոխառվել է Կովկասյան լեզուներից, և նշանակում է «գիծ, գիր, ձայնագրական նշան, սյունի կամ ձեռքի ակոսաձև գծերը, նետի վարի ծայրի ճեղքը»։ Նույն բառից է գալիս «խազել» բայը, որը նշանակում է «գծել» կամ «մարմինը ճղել, ճեղքել»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.