From Wikipedia, the free encyclopedia
Պետական անվտանգության կոմիտե, ՊԱԿ (, ռուս.՝ Комитет государственной безопасности, КГБ, ԿԳԲ ( արտասանություն)), պետանվտանգության ոլորտում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում գործող պետական կառավարման կենտրոնական համամիութենական մարմին։
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե | |
---|---|
Տեսակ | անվտանգության գործակալություն և Committee of National Security? |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | ՊԱԿ ԿԳԲ (КГБ) |
Կարգախոս | «Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին» Верность партии - Верность Родине |
Նախորդող | ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն |
Հաջորդող | ԽՍՀՄ միջհանրապետական անվտանգության ծառայություն ԽՍՀՄ Կենտրոնական հետախուզական ծառայություն ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության կոմիտե |
Հիմնադրված | մարտի 12, 1954 |
Լուծարված | Նոյեմբերի 6, 1991 (դե ֆակտո) Դեկտեմբերի 3, 1991 (դե յուրե) |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Գլխադասային գրասենյակ | Լուբյանսկայա հրապարակ, Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Գլխավոր քարտուղար | Իվան Սերով, Վլադիմիր Սեմիչաստնի, Յուրի Անդրոպով, Վիտալի Ֆյոդորչուկ, Ալեքսանդր Շելեպին, Վիկտոր Չեբրիկով, Վլադիմիր Կրյուչկով, Վադիմ Բակատին և ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ |
Վերջին նախագահ | Վլադիմիր Կրյուչկով |
Վերադաս կառույց | ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ |
Վերադաս կազմակերպություն | ԽՍՀՄ |
Անձնակազմ | 480 000 (1991 թ.) |
Ստեղծվել է 1954 թվականին՝ որպես ՉԵԿԱ-ի, ՆԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի և ՄԿԲ-ի անմիջական իրավահաջորդ՝ և մտնելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ենթակայության տակ։ գործել է 1954-1991 թվականներին։
ՊԱԿ-ի հիմնական գործունեություններն են եղել Ներքին հետախուզությունը, հակահետախուզությունը, օպերատիվ-հետախուզությունը, ԽՍՀՄ պետական սահմանների, Կոմունիսական կուսակցության և ԽՍՀՄ կառավարության պաշտպանությունը, նաև այլակարծության և ազգայնականության, հանցագործությունների և ենթադրյալ հակասովետական գործունեության դեմ։ Նաև ՊԱԿ-ի իրավասությունների մեջ է մտել ԽՄԿԿ-ի (մինչև 1990 թվականի մարտի 14-ը), բարձրագույն պետական իշխանության և ԽՍՀՄ ղեկավարության, ազգային անվտանգության և երկրի սահմանների պահպանության, Խորհրդային Միության սոցիալտնտեսական վիճակի անվտանգության ապահովումը։
ԽՍՀՄ ՊԱԿ համակարգի մեջ էին մտնում ԽՍՀՄ երկրների տասնչորս պետական անվտանգության կոմիտեներ։
Տարբեր տարիների ընթացքում ՊԱԿ-ը ունեցել է տարբեր միջազգային անվանումներ և տարբեր կարգավիճակներ կենտրոնական պետական կառավարման համակարգում։
«Օպերատիվ-հետախուզական գործակալությունների եւ վարչությունների» ԽՍՀՄ Ներքին Գործերի Նախարարությունից անջատման նախաձեռնությունը, որպես առանձին գերատեսչություն՝ պատկանում է Ներքին Գործերի Նախարար՝ Սերգեյ Կրուգլովին, ով 1954 թվականի փետրվարի 4-ին (ԽՄԿԿ)կենտրոնական կոմիտեին ներկայացրեց պաշտոնական դիմում՝ համապատասխան նոտայով։ Սերգեյ Կրուգլովի այդ առաջարկը քննարկվեց 1954 թվականի փետրվարի 8-ի (ԽՄԿԿ)Կենտրոնական կոմիտեի նախագահության նիստի ժամանակ և ամբողջությամբ ընդունվեց բացառությամբ, որ առաջարկված անվանումից՝ «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կից Պետական անվտանգության հետ կապված գործերի կոմիտե» մնաց միայն «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կից Պետական անվտանգության կոմիտե» անվանումը[1]։
1 ամիս անց, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանով՝ 1954 թվականի մարտի 13-ին ձևավորվեց «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կից Պետական անվտանգության կոմիտե»-ն[2]։ Նոր կազմավորված կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ Ներքին Գործերի Նախարարության մաս կազմող այն ծառայություններն և բաժինները, որոնք զբաղվում էին պետական անվտանգության հարցերով։ Կոմիտեի նախագահ նշանակվեց ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Իվան Սերովը։ Նույն տարվա ապրիլի 26-ին ՊԱԿ-ի նախագահն ընդգրկվեց նախարարների խորհրդի կազմի մեջ[3]։
Հատկանշական է, որ ՊԱԿ-ն չի ձևավորվել որպես կենտրոնական պետական մարմին, որպիսիք իր նախորդներ ՝ ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարությունն և ԽՍՀՄ Ներքին Գործերի Նախարարությունն էին, այլ ուներ ԽՍՀՄ կառավարությանը կից գերատեսչության կարգավիճակ։ Պատմաբանների կարծիքով՝ ՊԱԿ-ի կարգավիճակի իջեցումը կապված էր պետության կուսակցական վերնախավի ձգտումների հետ,որոնք էին ՊԱԿ-ին զրկել ինքնուրույնությունից, այսինքն ենթարկեցնել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը[4]:Այնուամենայնիվ, ՊԱԿ-ի նախագահները նշանակվել են ոչ թե ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի ակտերով, ինչպես սովորաբար նշանակվում էին գերատեսչությունների ղեկավարները, այլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերով, ինչպես նշանակում էին նախարարների և պետական հանձնաժողովների նախագահներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.