From Wikipedia, the free encyclopedia
Լուկիոս Կոռնելիոս Սուլլա (մ.թ.ա. 81 թ. հունվարի 27 - 28՝ անվանն ավելացվել է Ֆելիքս (Երջանիկ) մականունը, լատին․՝ Lucius Cornelius Sulla (Felix); մ.թ.ա. 138 - մ.թ.ա. 78), հին հռոմեական պետական գործիչ, զորավար, մ.թ.ա. 82 - 79 թթ. դիկտատոր (այդ կոչմանն է արժանացել «օրենքների գրման և հանրապետության ամրապնդման» նպատակով[5]), կոնսուլ մ.թ.ա. 88 և մ.թ.ա. 80 թվականներին, կայսր, պետական կառավարման համակարգի բարեփոխիչ։
Լուցիոս Կոռնելիուս Սուլլա | |
Կուսակցություն՝ | օպտիմատներ |
---|---|
Մասնագիտություն՝ | Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ, զորավար և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մ. թ. ա. 138[1][2][3] |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Վախճանի օր | մ. թ. ա. 78[2][3] |
Վախճանի վայր | Puteoli, Հին Հռոմ |
Դինաստիա | Cornelii Sullae? |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Հայր | Lucius Cornelius Sulla? |
Մայր | անհայտ |
Ամուսին | Julia?[3][3], Aelia?[3][3], Cloelia?[3][3], Caecilia Metella Dalmatica?[3][3] և Valeria Messalla?[3][3] |
Զավակներ | Կոռնելիա (Սուլլայի դուստր), Faustus Cornelius Sulla?[1][3][3], Fausta Cornelia?[4][3][3], Cornelius Sulla? և Cornelia Postuma?[3][3] |
Պարգևներ | |
Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։
Աչքի է ընկել Յուգուրթական պատերազմի ժամանակ։ մ.թ.ա. 104-մ.թ.ա. 102 թվականներին մասնակցել է տևտոնների և կիմբրերի դեմ պատերազմին։ Մ.թ.ա. 93 թվականին՝ պրետոր, մ. թ. ա. 92 թվականին՝ պրոպրետոր Կիլիկիայում։ Կապադովկիայում Հռոմի ազդեցությունը պահպանելու նպատակով պայքարել է Տիգրան Բ Մեծի և Միհրդատ VI Եվպատոր-ի դեմ։ Մ.թ.ա. 88 թվականին կոնսուլ։ Զրկվելով Պոնտոսի դեմ պատերազմը ղեկավարելու իրավունքից (ժողովրդական ժողովն այդ իրավունքը տվել է Գայոս Մարիոսին), Սուլլան իր զորքով մտել է Հռոմ (մ.թ.ա. 88, Հռոմի պատմության մեջ առաջին անգամ հռոմեական զորքը գրավել է Հռոմը), հաշվեհարդար տեսել հակառակորդների հետ, օրինագծեր է անցկացրել հօգուտ օպտիմատների։ Մեկնելով Արևելք, մ.թ.ա. 86 թվականին Քերոնեայի և Օրքոմենի ճակատամարտերում պարտության է մատնել Միհրդատ VI-ի զորքերին, գրավել Աթենքը և մ.թ.ա. 84 թվականին կնքել Դարդանոսի հաշտությունը։ Մ.թ.ա. 83 թվականին վերադարձել է Իտալիա, շախշախել իր հակառակորդների ուժերը, Հռոմը վերագրավել նրանցից և մ․ թ․ ա․ 82 թվականին հռչակվել անժամկետ դիկտատոր։ Սուլլան սկզբնավորել է պրոսկրիպցիաները։ Հենվելով պրոֆեսիոնալ զինվորականության վրա՝ անցկացրել է ծերակուտական օլիգարխիայի շահերից բխող և հայտնիների դեմ ուղղված օրինագծեր։ Մ.թ.ա. 79 թվականին վայր է դրել լիազորությունները, թեև քաղաքացիական կյանքում պահպանել է իր ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան հանրապետական կարգի խոր ճգնաժամի արտահայտություն էր և օբյեկտիվորեն նպաստել է պետական նոր ձևերի մշակմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.