Լուսաշող
գյուղ ՀՀ Արարատի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Լուսաշող (նախկին անվանումը՝ Ղարախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, տեղադրված Վեդի գետի ձախակողմյան վտակի մեղմաթեք ու գեղատեսիլ ափին, շրջապատված ոչ բարձր, կանաչապատ լեռներով։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Լուսաշող | ||
ռուս.՝ Карахач | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ԱրարատիԱրարատի մարզ|Արարատի | |
Հիմնադրված է | 1831[1] թ. | |
Մակերես | 41,94 կմ² | |
ԲԾՄ | 2000 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼478 մարդ (2011)[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Նախկինում Ղարախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լուսաշող 1978 թ. հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։