Պատուհան, բացվածք է պատի, մեքենայի, տանիքի մեջ, որը բացված վիճակում թողում է օդի, ձայնի մուտքը։ Առաջին պատուհանները եղել են պատի մեջ ծակվածներ, հետագայում այդ ծակերը փակվել են շորերով կամ տախտակներով։ Հռոմեացիներն առաջինն էին, որ սկսեցին ապակիներ օգտագործել պատուհանների համար (1-ին դարում19-րդ դարում Անգլիան սկսեց արդատրել որակյալ պատուհաններ[1]։

Thumb

Նշանակություն և կիրառություն

Լուսամուտների հիմնական դերը արդյունաբերական շենքերում նույնն է, ինչ որ քաղաքացիական շենքերում՝ լուսավորել և օդափոխել։ Սակայն արդյունաբերական կառույցների լուսամուտները զգալիորեն տարբերվում են իրենց չափերով, քանի որ ավելի շատ լուսավորություն և մաքուր օդ պետք է ապահովեն։ Լուսամուտները լինում են առանձին բացվածքների ձևով, ժապավենաձև ամբողջ մակերեսի կամ նրա առանձին մասերի հոծ ապակեպատմամբ։

Արդյունաբերական կառույցներում, որտեղ աշխատատեղերը արտաքին պատից հեռու են մինչև 2մ, լուսամուտները կառուցվում են մեկ շերտ ապակիով։ 3.6 մ բարձրության դեպքում կառուցում են 2 շերտանի, սակայն դրանից ավելի բարձրի դեպքում ավելացվում է ևս մեկ շերտ։

Հաստատուն ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ամբողջ բարձրությամբ օգտագործում են 2 շերտ ապակի։ Օդափոխության համար ապակեկալների միայն մի մասն է արվում բացվող։ Խուլ մասերում փեղկերից մեկը արվում է բացվող, որպեսզի հարմար լինի վերջիններիս մաքրումը։

Այժմ լուսամուտները պատրաստվում են փայտից, պլաստմասսայից, ալյումինից և այլն։ Նորմալ ջերմախոնավային ռեժիմ ունեցող շենքերում օգտագործվում են փայտե լուսամուտներ, իսկ ավելի կապիտալ շենքերում՝ մետաղյա։

Thumb
5 խցիկանի պլաստմասե պատուհանի կտրվածք

Կառուցվածք

Փայտե լուսամուտները հիմնականում կազմված են շրջանակից և ապակեկալներից։ Շրջանակը հենվում է շենքի կարկասին, որի մեջ զետեղվում են ապակեկալները։ Հորիզոնական առանցքի շուրջը բացվող ապակեկալները կոչվում են ֆրագմա։ Դուրս և ներս բացվող փայտե պատուհանների փեղկերը վերևից կախված են։ Լուսամուտի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 7.2 մ, հակառակ դեպքում կիրառվում են հատուկ կոնստրուկտիվ միջոցներ։

  • Միափեղկ պատուհանները լինում են 1.5 մ լայնությամբ
  • Եռափեղկ պատուհանները լինում են 2.7 մ և 3.0 մ լայնությամբ
  • Քառափեղկ պատուհանները լինում են 4.5մ լայնությամբ։

Արդյունաբերական շենքերում պողպատե լուսամուտները պատրաստում են 6մ պանելի ձևով և ավելի փոքր բլոկներով։ Լուսամուտների արտաքին գոգը պետք է ծածկվի ցինկապատ թիթեղյա գոգնոցով։

Thumb
Գլանաձև վանդակաճաղով պատուհան Սամբուրգից:

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.