քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Անագ (լատին․՝ Stannum), քիմիական նշանը՝ Sn (կարդացվում է՝ ստաննում), տարրերի պարբերական համակարգի 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 50[3], ատոմական զանգվածը՝ 118, 69։ Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s²5p² է։ Միացություններում անագը դրսևորում է +2 և +4 օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար՝ II և IV)։ Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտնվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում։ Վերջինս β ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է՝ T1/2 = 1016•1017 տարի։ Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Անագ/ Stannum (Sn), Sn, 50 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 118, 710(7)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d10 5s2 5p2 | ||||
Ատոմի շառավիղ | 162 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 141 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 71 (+2) 93 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1, 96 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | -0, 136 | ||||
Օքսիդացման աստիճաններ | +4, +2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 708, 2 (7, 34) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 231, 9 °C | ||||
Եռման ջերմաստիճան | 2873 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 27, 11[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 16, 3 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | տետրագոնալ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=5, 831;c=3, 181 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 170, 00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 66, 8 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
50 | Անագ |
118,710 | |
4d105s25p2 |
Կոնկրետ հայտնի չէ, թե մարդն առաջին անգամ երբ է ծանոթացել անագի հետ։ Անագը և դրա համաձուլվածքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից։ Անագի մասին հիշատակվում է Հին Կտակարանի նախնական գրքերում։ Անագի և պղնձի համաձուլվածքները, այսպես կոչված անագե բրոնզները, ենթադրվում է, որ օգտագործվել են մեր թվարկությունից առաջ ավելի քան 4000 տարի առաջ։ Իսկ հենց անագ մետաղի հետ մարդը ծանոթացել է շատ ավելի ուշ՝ մեր թվարկության 800-ականներին։ Մաքուր անագից հնում պատրաստում էին սպասք և զարդեր, լայն կիրառություն ունեին բրոնզե իրերը։
լատին․՝ «Stannum» նախկինում նշանակել է արծաթի և կապարի ձուլվածք։ Մի շարք սլավոնական լեզուներում արտաքնապես նման մետաղի կերպ են անվանել՝ «արճիճ» (олово)։ Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին, պղնձի և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը։ Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին՝ պղինձն ու անագը համատեղ ձուլելով։ Բրոնզը դեղին էր, շատ ամուր և գեղեցիկ։ Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ։ Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել է բրոնզի դար անունը[4]։
Բնության մեջ հանդիպում Է միացությունների ձևով, որոնցից կարևորը անագաքարն է (կասիտերիտ)՝ ՏոO2։ Անագը քիչ տարածված մետաղ է։ Երկրակեղևում տարածվածությամբ այն զբաղեցնում է 47-րդ տեղը (հին տվյալներով այն կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−4-ից 2•10−4%)։ Անագի հիմնական հանքանյութը կասսիտերիտն է՝ SnO2, որը պարունակում է մինչև 78.8% անագ։ Ավելի հազվադեպ բնության մեջ հանդիպում է ստաննինը (անագե հրաքար)՝ Cu2FeSnS4 (27.5% Sn)։
Անագի պարունակությունը երկրակեղևում կազմում է 4.10-3 % (ըստ զանգվածի)։ Բնության մեջ անագը հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևորներն են անագաքարը (կասիտերիտ) և անագահրաքարը (ստանին)։ Անագը գոյություն ունի 3 բյուրեղական ձևերով։ Ամենակայունը սպիտակ կամ b-անագն է. 13, 2օC-ից ցածր ջերմաստիճաններում այն փոխակերպվում է մոխրագույն փոշու կամ I-անագի։ Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան մեծ է այդ փոխարկման (հայտնի է «անագի ժանտախտ» անունով) արագությունը։ 161օC-ից բարձր ջերմաստիճաններում անագը փոխարկվում է փխրուն կամ g-անագի։
Բնության մեջ տարածվածությունը արտահայտվում է ստորև բերված աղյուսակում[5].
Անագի համաշխարհային պաշարները գտնվում են Հարավային Ասիայում, հիմնականում Չինաստանում, Ինդոնեզիայում, Մալազիայում և Թայլանդում։ Ինչպես նաև խոշոր հանքավայրեր կան Հարավային Ամերիկայում (Բոլիվիա, Պերու, Բրազիլիա) և Ավստրալիայում։
ԽՍՀՄ-ում անագի հանքանյութերով առավել հարուստ են Հեռավոր Արևելքի շրջանները, Անդրբայկալը, Ղազախս տանը։ ՀՍԽՀ-ում անագի երևակումներ կան Սևանի ավազանում, Հրազդանի և Ստեփանավանի շրջաններում։
Անագի հանքանյութերը բնական միներալային ագրեգատներ՝ անագի այնպիսի պարունակությամբ, որոնցից մետաղական անագ կորզելը տնտեսապես շահավետ Է։ Աևագի հիմն, միներալը կասիտերիտն է (Տո - 78, 8%), արդյունաբերական որոշ նշանակություն ունի նաև ստանիևը։ Անագի հանքանյութերի արմատական հանքավայրերը մշակվում են այն դեպքում, երբ անագի պարունակությունը կազմում է 0, 1-0, 2%, ցրոնայինները՝ 0, 02-0, 07%։
Ծագմամբ անագի հանքանյութեր կապված են թթու գրանիտների հետ և ստորաբաժանվում են անագաբեր պեգմատիտային, քվարց-կասիտերիտային և սուլֆիդ-կասիտերիտսւյին ֆորմացիաների։ Ա. հ-ի համաշխարհային պաշարների 75% կուտակված է անագի ցրոնային հանքավայրերում։
Անագի ստացման համար հանքաքարը նախ հարստացնում են, ապա վերականգնում ածխածնով։ Կարևոր նշանակություն ունի նաև օգտագործված անագապղինձների և սպիտակ թիթեղների վերամշակումից երկրորդային անագի ստացումը։
Ներկայումս անագի արդյունահանման համար օգտագործում են հանքեր, որտեղ դրա պարունակությունը մեծ կամ հավասար է 0.1%։
Հետո ստացված օքսիդը (SnO2) վերականգնում են էլեկտրավառարաններում ածխով կամ ալյումինով։
Երկիր | Պաշարներ |
---|---|
1, 500, 000 | |
250, 000 | |
310, 000 | |
800, 000 | |
590, 000 | |
400, 000 | |
350, 000 | |
180, 000 | |
170, 000 | |
Այլ | 180, 000 |
Ընդհանուր | 4, 800, 000 |
Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ արծաթափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 231, 9 °C, եռմանը՝ 2362 °C։ Հայտնի են անագի α (խտությունը՝ 5846, 6 կգ/մ3) և β (խտությունը՝ 7298, 4 կգ/մ3) ալոտրոպային ձևափոխությունները։ 13, 2 °C-ից ցածր ջերմաստիճաններում β անագը փոխակերպվում է մոխրագույն փոշու, որը կիսահաղորդչային հատկություններ ունեցող α անագն է։
Անագը սովորական պայմաններում քիմիապես կայուն Է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով։ Քիմիական միացություններում անագը լինում է քառարժեք և երկարժեք։ Երկարժեք անագը հեշտությամբ օքսիդանում Է՝ վերածվելով քառարժեք անագի։ Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով։ Անագը հայտնի է վաղ անցյալից։ Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ։ Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում։
Հալված անագը թթվածնի մթնոլորտում այրվում Է՝ առաջացնելով երկօքսիդ՝ SոՕ2, որը թթուների, հիմքերի, աղերի և վերականգնիչների ջրային նոսր լուծույթների նկատմամբ չափազանց կայուն նյութ է։
Շիկացնելիս ածխածինը և ջրածինը վերականգնում են SոՕ2։ Անագի երկօքսիդն օգտագործվում է արծնապակիներ և ջնարակներ ստանալու համար։ Անագի օքսիդը (SոՕ) թթուներում հեշտ լուծվող սև փոշի Է։ Արդյունաբերական կիրառություն չունի։ Անագի օքսիդները ջրում անլուծելի ամֆոտեր նյութեր են։
Անագը լուծվում է ալկալիների խիտ լուծույթներում՝ առաջացնելով անագային՝ H2SոO2 և անագական՝ H2SոO3 թթուների աղեր (ստանիաներ և ստանատներ)։
Թթվային լուծույթներում անագը գտնվում Է Տո+2 կամ Տո+4 կատիոնների ձևով։
Անագի և մագնեզիումի համաձուլվածքները թթվով մշակելիս առաջանում է (չնչին քանակով) անագի հիդրիդ՝ SոS4, որը անգույն, թունավոր գազ է։
Անագը հեշտությամբ միանում է ֆտորի և քլորի հետ՝ առաջացնելով SոF4 և SոCl4.
Ծծմբի հետ տաքացնելիս անագը առաջացնում է սուլֆիդներ՝ SոS, SոS2 և Sո2S3։ SոS2-ի դեղնաոսկեգույն բյուրեղները մտնում են փայտը, գիպսը և այլ իրեր ոսկեպատող ներկերի բաղադրության մեջ (թերթոսկի)։
Ազոտին, ածխածնին և սիլիցիումին անագը ուղղակի չի միանում։ Հայտնի է, սակայն, անագի նիտրիդը՝ SոN4, որը քայքայվում է 360 °C–ում։
Անագի միացություններ է առաջացնում բազմաթիվ մետաղների հետ։ Հալված ամագը հեշտությամբ թրջում է մետաղները՝ մեծացնելով նրանց դիմադրությունը կոռոզիայի նկատմամբ։ Օրգանական բազմաթիվ նյութերի հետ անագը (հատկապես քառարժեք) առաջացնում է անագօրգանական միացություններ, որոնք թունավոր նյութեր են։
«Անագի ժանտախտ»ը թանգարանային հիվանդություն է, անագե իրերի քայքայումը ցածր ջերմաստիճաններում։ Սովորական, սպիտակ անագը՝ β անագը, 13, 2 °C-ից ցածր ջերմաստիճաններում անկայուն է և դանդաղ փոխարկվում է (-33 °C–ում շատ արագ) մի այլ ալոտրոպային ձևափոխության՝ մոխրագույն կամ α անագի։ Փոխարկման հետևանքով անագի ծավալը խիստ աճում է (25, 6 %) և անագե իրը դառնում է փոշի։
Մոխրագույն անագի առկայությունը «վարակիչ» է և արագացնում է «հիվանդության» ընթացքը, (այստեղից էլ «Անագի ժանտախտ» անվանումը)։ «Անագի ժանտախտ»ով ավելի հաճախ են «հիվանդանում» չտաքացվող շենքերում (եկեղեցիներ, թանգարաններ և այլն) պահվող անագե իրերը՝ հին երգեհոններ, ամանեղեն, զարդեր և այլն։
1912 թվականին կործանվել է անգլիացի բևեռախույզ Ռ. Սկոտի անտարկտիկական արշավախումբը, որովհետև նավը մնացել էր առանց վառելանյութի[7] ։ Հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում, իսկ անագը սաստիկ ցրտերից «հիվանդացել», փոշիացել էր, և վառելիքը լցվել էր ծովը։
«Անագի ժանտախտը» կոչվում է նաև «անագի թանգարանային հիվանդություն», որովհետև դրանով առավել հաճախ «հիվանդանում» են չջեռուցվող շենքերում պահվող անագե իրերը։ Տվյալ երևույթը կանխելու համար սպիտակ անագին ավելացնում են բիսմուտ, կապար և անտիմոն, որոնք կտրուկ դանդաղեցնում են անագի այդ վտանգավոր փոխարկումը։
Բնական անագը բաղկացած է 112Տո (0, 95%), 114Տո (0, 65%), 115Sո (0, 34%), 116Տո (14, 24%), 117Տո (7, 57%), 118Տո (24, 01%), 119Տո (8, 58%), 120Տո (32, 97%), 122Տո (4, 71%) և 124Տո (5, 98%) իզոտոպներից։ Վերջին իզոտոպը թույլ ռադիոակտիվ է (T1/2=107 տարի)։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից կարևոր են՝ 113Տո (T1/2=118 օր), 11*>Տո (1ւ/2=175 օր) և ւշՅՏո (7ւ/շ = 136 օր)։
Բնական անագը կազմված է ստաբիլ նուկլիդներից հետևյալ ատոմային թվերով՝ 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից՝ 124Sn (5.94%)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.