From Wikipedia, the free encyclopedia
Լունա-10, կամ Ե-6Ս համար 206 (ռուս.՝ Луна 10), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր հասցնել կայանը Լուսնի ուղեծիր։ Արձակվել է 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Լունա 10 կայանը 1966 թվականի ապրիլի 3-ին հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր, դառնալով Երկրի արբանյակի շուրջ պտտվող առաջին արհեստական արբանյակը։
Կայանի աշխատանքի ընթացքում հաջողությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, այդ թվում. Լուսնի մգնիսական դաշտի հզորության չափումները[3], նրա ռադիացիոն գոտիների ուսումնասիրությունները, Լուսնի ժայռերի հետազոտությունները (դրանք գնահատվեցին որպես մոտ երկրային բազալտներին)[4], ուսումնասիվեց տիեզերական ռադիացիան, և միկրոասուպների խտությունը։ Կայանի աշխատանքի արդյունքում կատարված ամենակարևոր հայտնագործություն են գնահատում Լուսնի ուղեծրի տատանումների պատճառ դարձած զանգվածի կենտրոնացումների առավել խիտ տեղաբաշումը լուսնային ծովերի ավազանների տակ[5][6]։
Լունա 10 կայանը խորհրդային արբանյակների Ե-6Ս դասին էր պատկանում, նախագծվել և կառուցվել էր Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Էլեկտրական սնուցումն ապահովվում էր մարտկոցներով, և ուներ 540 կգ չոր զանգված։ Կայանի վրա տեղադրված գիտական սարքավորումներն էին՝ գամմա ճառագայթների սպեկտրոմետր[4], եռաառանցք Մագնիսամետր, ասուպների գրանցող սարքը, արեգակնային պլազմայի հետազոտությունների սարքավորում, ինչպես նաև Լուսնի ռադիացիայի և ինֆրակարմիր ճառագայթման չափիչ սարքեր։ Կատարվել են նաև գրավիտացիոն ուսումնասիրություններ
«Լունա 9» կայանը արձակվեց 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[7]։
Ապրիլի 1-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր ապրիլի 3-ին։ Առաջին ուղեծրային պտույտը այն կատարեց 3 ժամում[8] A 245-kilogram[7]:
Լունա 10-ը աշխատեց մինչև 1966 թվականի մայիսի 30-ը, այդ ընթացքում իրկանացվեց 460 լուսնային ուղեծրի պտույտ և կատարեց 219 տվյալների հաղորդման սեանս[9]։
Կայանի վրա տեղադրված էր ծրագրավորված օսցիլատոր, որը արտաբերում էր "Ինտերնացիոնալ" օրհներգի երաժշտությունը, որպեսզի այն հնարավոր լիներ ստանալ և վերարտադրել ԽՄԿԿ 23-րդ համաժողովի նիստի ընթացքում[10]։ Ապրիլի 3-ին գիշերային փորձարկման ժամանակ ամեն ինչ կարգին էր, սակայն հաջորդ առավոտյան փորձարկման ընթացքում ստուգողները գտան նոտայի կորուստ երաժշտության մեջ և ստիպված եղան համաժողովի նիստի ժամանակ վերարտադրել գիշերային հաղորդման ձայնագրությունը, պնդելով որ դա ուղիղ հեռարձակում էր Լուսնից[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.