բրիտանացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լուիզ Ջեյն Ջոփլինգ (անգլ.՝ Louise Jane Jopling, նոյեմբերի 16, 1843[1], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 19, 1933[2], նախկինում՝ Ռոմեր, ավելի ուշ՝ Ռոուվ), Վիկտորյական դարաշրջանի նկարչուհի, իր սերնդի ամենահայտնի կին նկարիչներից մեկը[4][5]։
Լուիզ Ջոփլինգ անգլ.՝ Louise Jopling | |
---|---|
Լուիզ Ջոփլինգի դիմանկարը, հեղինակ՝ Ջոն Էվերեթ Միլլե | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1843[1] |
Ծննդավայր | Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1933[2] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Winifred Marie Louise Austen? |
Ամուսին | Joseph Middleton Jopling?[3] |
Louise Jopling Վիքիպահեստում |
Լուիզը ծնվել է Մանչեստրում, ընտանիքի ինը զավակներից հինգերորդն է։ Ծնվել է երկաթուղային կարգավորիչ Թոմաս Սմիթի և նրա կնոջ՝ Ֆրանսիսի ընտանիքում։ Տասնյոթ տարեկանում ամուսնացել է քաղաքացիական ծառայող Ֆրանկ Ռոմերի հետ։ Ռոմերի բարեկամուհի բարոնուհի Շառլոտան քաջալերել է Լուիզին շարունակել կատարելագործել իր արվեստը։ 1860-ականների վերջին նա սովորել է Փարիզում[6], Չարլզ Ջոշուա Չապլինի և Ալֆրեդ Սթիվենսի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզյան սալոնում։ Նրա աշխատանքները 1870-73-ական թվականներին ցուցադրվել են Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։
1872 թվականին Ռոմերի մահից հետո նա 1874 թվականին ամուսանցել է Vanity Fair ամսագրի նկարիչ Ջոզեֆ Միդլթոն Ջոփլինգի հետ[7]։
Առաջին ամուսնությունից նա մի որդի է ունեցել՝ Փերսի Ռոմերը։ Մյուս ամուսնությունից ծնվել է երկրորդ որդին՝ Լինդսի Միլլե Ջոփլինգը, որն իր անունն ստացել է երկու պապիկներից՝ Սըր Քոութս Լինդսիից և Ջոն Էվերեթ Միլլեից[8]։
Ջոփլինգն իր կարիերայում հաջողության է հասել։ Նրա «Ժամը հինգի թեյախմություն» կտավը £400-ով վաճառվել է 1874 թվականին։ Նրա «Հինգ քույրերը Յորքում» կտավը ցուցադրվել է Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում 1876 թվականին, և նրա «Ժամանակակից Մոխրոտիկը» ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, 1878 թվականին[9]։
Այդ ժամանակ նա դեռ չէր կարողանում պայքարել իր ժամանակի սեռային խտրականության դեմ։ 1883 թվականին նա 150 գինեայի դիմաց դիմանկարի պատվեր է ստանում, սակայն նույն աշխատանքի համար Սըր Ջոն Էվերեթ Միլլեին վճարում են 1000 գինեա[10]։ Ջոփլինգն իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում և Չիկագոյի Կնոջ շենքում, 1893 թվականի Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում[11]։
Նա անդամակցել է Կին նկարիչների համայնքին (1880) և Դիմանկարիչների արքայական համայնքին (1891)։ Լյուսի Քեմփ Ուելխի հետ նա դարձել է առաջին կին նկարիչը, որ ընդունվել է Բրիտանացի նկարիչների արքայական համայնք (1901)[12]։
Ջոփլինգի հետ ամուսնության տարիներին նա եղել է ընտանիքի հիմնական վաստակողը։ Նշվել է, որ «պատասխանատվությունը նրա համար ծանր ու ստրեսային է եղել, նա ստիպված է եղել անընդհատ գնորդներ գտնել՝ ընտանիքին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար։ 1879 թվականին, չնայած իր և իր որդու հիվանդությանը, նա ստեղծել է տասնութ աշխատանք»[13]։
Ջոփլինգը «պատկերել է տիտղոսավոր անձանց, ֆինանսապես կայացած մարդկանց ու հայտնի դերասանուհիների», և սոցիալական այս դասին համապատասխանելու համար նա շքեղ ու նորաոճ կենսակերպ է վարել՝ ապրելով Վիլյամ Բուրգեի նախագծած տուն-ստուդիայում[14][15]։ Նա եղել է այնպիսի սոցիալական շրջանակներում, որտեղ հայտնվել են Ջեյմս Ուիսթլերը, Օսկար Ուայլդը, Քեյթ Պերուիջին և Էլեն Ալիս Թերրին։ Օգոստոս Դուբուրգը 1892 թվականին իր «Անգելիկա» պիեսը նվիրել է նրան։ 1887 թվականին The Lady’s World ամսագիրն այսպես է նկարագրել նրա սոցիալական շրջանակը.
Մի տարի մենք ստացանք նրա դիմանկարը, որը կախարդական կերպով պատկերել էր Միլլեն, մյուս տարի նրա մասին պիես է գրում հայտնի գրողը։ Մի շաբաթ մենք տեսնում ենք, որ նրա սալոնը պատկերազարդում է հայտնի նկարիչ Դու Մաուրերը՝ պատկերելով տեսարաններ իր և իր ընկերների կյանքից, հաջորդ շաբաթ նա հայտնվում է մեկ այլ հերոսուհու անունով պատմությունների մեջ, որոնք հաճույքով կարդում են ընթերցողները...Բուխարու վերևում հայտնվում է նրա դիմանկարը, որը պատկերել է նրա հին ընկեր Սըր Ջոն Միլլեն, և այն սենսացիա է առաջացնում Գրոսվենորում։ Նրա կողքին միշտ հայտվում է Ջեյմս Ուիսթլերն ու Օսկար Ուայլդը, որոնք նրա հետ քննարկում են արվեստի տիեզերական հարցեր։ Լեդիներ Արքիբալդն ու Ուոլթեր Քեմփելը հազվադեպ են բաց թողնում նրա հետ կազմակերպվող երեկույթները[16]։
1883 թվականին Ջոփլինգի տանը Ուիսլեթն ու Օսկար Ուայլդը կատարել են իրենց հայտնի փոխառությունը։ Ուայլդն ասել է Ուիսթլերին. «Որքան կցանկանայի՝ ես դա ասած լինեի», ինչին Ուիսլեթը պատասխանել է. «Դու կասես դա, Օսկար»։
Այլ կին նկարիչների նման Ջոփլինգը ևս բնորդուհի է եղել այլ նկարիչների համար։ Միլլեն ու Ուիսթլերը նկարել են նրա դիմանկարները[17]։ Ուիսլեթը Միլլեի աշխատանքը բնութագրել է որպես «հրաշալի աշխատանք և գերազանց դիմանկար»։
Ջոզեֆ Ջոփլինգը մահացել է 1884 թվականին, ինչից հետո Լուիզը 1887 թվականին ամուսնացել է իրավաբան Ջորջ Ռուոի հետ՝ շարունակելով օգտագործել Ջոփլինգի անունն իր մասնագիտական կյանքում։ Նա ստեղծել է կին նկարիչների իր սեփական դպրոցը և 1887 թվականին մի քանի հոդված է գրել արվեստի դասավանդման թեմայով[18]։
Նա պայքարել է կին նկարիչների իրավունքների համար՝ կենդանի բնորդի հետ աշխատելու իրավունք ստանալու համար։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում կին ուսանողներին թույլատրվում էր ուսումնասիրել միայն «լավ հագնված» տղամարդ բնորդներին։
Լուիզ Ջոփլինգը երկար տարիներ աջակցել է Կանանց ընտրական իրավունքին, ակտիվ է եղել ֆեմինիստական թեմաներում։ Նա եղել է Առողջ և գեղարվեստական հագուստի միության փոխնախագահ[19]։ Հրապարակել է գրքեր. արվեստի վերաբերյալ ուղեցույց[20] և ինքնակենսագրական գիրք՝ «Իմ կյանքի քսան տարիները» վերնագրով[21]։ Գրել է նաև մի քանի բանաստեղծություններ և զբաղվել է լրագրությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.