Լուարի երկիր
From Wikipedia, the free encyclopedia
Լուարի երկիր (ֆր.՝ Pays-de-la-Loire, հայերեն հնչողությամբ՝ Պեի դը լա Լուար), Ֆրանսիայի 18 երկրամասերից մեկը; Գտնվում է այդ երկրի մայրցամաքային մասի արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի ափին։ Զբաղեցնում է 32 082 կմ² տարածք։ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 601 113 (այդ ցուցանիշով հինգերորդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիային երկրամասերի շարքում)[2]։ Վարչական կենտրոնը Նանտն է՝ Ֆրանսիայի խոշոր քաղաքներից մեկը, և երկրամասը 1950-ական թվականներին կազմավորվել է, որ ծառայի որպես նրա ազդեցության գոտի։ Երկրամասի կազմի մեջ մտնում են Մայեն, Ատլանտյան Լուար, Մեն և Լուար, Սարթ և Վանդեա դեպարտամենտները։ Նրա տարածքով հոսում են Լուարա, Լուար, Սարթ և Մայեն գետերը։ Մասամբ այս երկրամասում է ընկած Լուարի հովիտը, որը հայտնի է իր պատմական դղյակներով ու խաղողի այգիներով[3] և 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4][5][6]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուարայի երկիր ֆր.՝ Pays-de-la-Loire | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մասն է | Q88521114? | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Նանտ | ||||
Ամենաբարձր կետ | Mont des Avaloirs? | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Pays de la Loire? | ||||
Խորհրդի նախագահ | Ժակ Օզյեթ | ||||
Պրեֆեկտ | Ժան Դոբինյի | ||||
Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2013) | 3 660 852 (8 տեղ) | ||||
Խտություն | 114,11 | ||||
Տարածք | 32 082 | ||||
Հիմնադրված է | հունիսի 4, 1960[1] թ. | ||||
Սահմանակցում է | Բրետան, Լուարի Կենտրոնական Հովիտ, Նոր Ակվիտանիա և Նորմանդիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-PDL | ||||
Անվանված է | Լուար | ||||
paysdelaloire.fr(ֆր.) | |||||