Լորյան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լորյան (ֆր.՝ Lorient. ֆրանսերեն: ( ), բրետոներեն՝ An Oriant), նավահանգստային քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Մորբիան գավառի Լորիան շրջանում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 440 կիլոմետր դեպի արևմուտք, Ռենից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Նանտից 158 կիլոմետր դեպի արևմուտք[4], Սկորֆ և Բլավե գետերի միախառնման վայրի մերձակայքում, N165 ազգային մայրուղուց 1 կիլոմետր հեռավորության վրա։ Մտնում է Լորիան-1 և Լորիան-2 կանտոնների կազմի մեջ։ Ունի երկաթուղային կայարան։ Մականունն է «5 նավահանգիստների քաղաք»։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են առևտուրը, ձկնորսությունը, ուղևորա-բեռնափոխադրումները։ Զբաղեցնում է 17,48 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 57.408[5], 2019 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ 57.246[6][7]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լորյան | |||||
ֆր.՝ Lorient[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | arrondissement of Lorient?, canton of Lorient-Centre?, canton of Lorient-Nord?, canton of Lorient-Sud?, Մորբիան և Lorient Agglomeration? | ||||
Հիմնադրված է | հունիս 1666 թ. | ||||
Մակերես | 17,48 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր, 46 մետր | ||||
Բնակչություն | ▲57 846 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 56100[3] | ||||
Պաշտոնական կայք | lorient.bzh(ֆր.), lorient.bzh/bzh և demat.lorient.bzh(ֆր.) | ||||
| |||||
Լորյանը հիմնադրվել է 1666 թվականին՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժան-Բատիստ Կոլբերի նախաձեռնությամբ ստեղծված ֆրանսիական Արևելահնդկական ընկերության զարգացմանն օժանդակելու նպատակով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լորյանի նավակայանը ծառայել է որպես կարևոր հանգրվան գերմանական սուզանավերի համար։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.