Լորետոյի Տիրամայրը (նկար, Կարավաջո)
Կարավաջոյի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Լորետտոյի տիրամայրը» կամ «Ուխտավորների տիրամայրը», իտալացի նկարիչ Կարավաջոյի կտավ (1604–1606), որը գտնվում է Հռոմի Պիացցա Նավոնայի մոտ տեղակայված Սուրբ Ավգուստինի եկեղեցու Կավալետի մատուռում[3]։ Պատկերում է ոտաբոբիկ Մարիամ Աստվածածնի և մերկ աստվածորդու հայտնությունը երկու ուխտավորների։
Լորետոյի Տիրամայրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | 1605[2] |
բարձրություն | 260 սանտիմետր |
լայնություն | 150 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սուրբ Ավգուստինի եկեղեցի |
հավաքածու | Սուրբ Ավգուստինի եկեղեցի |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Madonna of the Pilgrims by Caravaggio Վիքիպահեստում |
1603 թվականին մարքիզ Էրմետ Կավալետիի ժառանգները ընտանեկան մատուռի զարդարման համար պատվիրել են Լորետտոյի տիրամոր թեմայով նկար[3]։ Իրականացնելով մարքիզի վերջին կամքը՝ Կավալետիները 1603 թվականի սեպտեմբերի 4-ին սուրբ Ավգուստինի եկեղեցում մատուռ են գնել[4]։
Ջովանի Բալոնեն, պակաս տաղանդավոր մի նկարիչ, որը զրպարտության մեղադրանքով հասել էր Կարավաջոյի բանտարկությանը, նկարի բացման արարողության ժամանակ ասել է․ «Նկարը հասարակ ժողովրդի մոտ դժգոհության աղաղակ է բարձրացրել» և դա զարմանալի չէր։ Կույսն ու երկու ուխտավորները ոտաբոբիկ էին, տեսանելի է փոքրիկ աղյուսներից մասամբ կոտրված պատ, և հազիվ նկատելի լուսապսակ, որը սրբացնում նրան և երեխային։ Կույս Մարիամի փոխարեն կարող էր լինել ցանկացած գեղեցիկ կին, որը գիշերային ստվերներից կհառներ։ Հռոմում արված Կարավաջոյի շատ նկարների նման, այդ թվում՝ «Conversion on the Way to Damascus» կամ «Մատթեոս առաքյալի հրավերը» կտավները, պատկերված է այն պահը, երբ հասարակ որևէ տղամարդ կամ կին հանդիպում է աստվածայինի հետ, որն արտաքնապես իրենից չի տարբերվում։ Մարիամի կերպարում պատկերված է նույն կինը, որը պատկերված է նաև Բորգեզե պատկերասրահում գտնվող «Տիրամայրն ու երեխան սուրբ Աննայի հետ» (1605) կտավում։
Տեսակետ կա այն մասին, որ Կարավաջոյի այս նկարը մասամբ վերցված է 1574 թվականին Ռոսսո Ֆյորենտինոյի հեղինակած Adoration of the Magi փորագրությունից[5]։