![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Paolo_Monti_-_Servizio_fotografico_%2528Roma%252C_1966%2529_-_BEIC_6329173.jpg/640px-Paolo_Monti_-_Servizio_fotografico_%2528Roma%252C_1966%2529_-_BEIC_6329173.jpg&w=640&q=50)
Պիացցա Նավոնա
From Wikipedia, the free encyclopedia
«Պիացցա Նավոնա» (իտալ.՝ Piazza Navona) լայնարձակ ուղղանկյունաձև հրապարակ է Հին Հռոմի կենտրոնում։ Այն կառուցված է Դոմիցիանոս Մարզադաշտի[2](իտալ.՝ Stadio di Domiziano) տեղում, Պանթեոնի արևմտյան կողմում։ 15-19 դարերում այն քաղաքական շուկան է եղել։ 1869 թվականից սկսած շուկան[3] տեղափոխվել է մոտակա Կամպո դե Ֆիորի (իտալ.՝ Campo de' Fiori),(բառացի՝ «ծաղիկների դաշտ») հրապարակ։ Ներկայումս Նավոնա հրապարակում կազմակերպվում է Սուրբ Ծննդյան շուկան։
Հրապարակի անվանումը առաջացել է «agone» բառից։ Մինչև 4-րդ դարը Դոմիցիանոս մարզադաշտում անցկացվել են մրցախաղեր՝ agones: Բառը միջին դարերում վերափոխվում է campus agonis կամ in agone, ապա n’agone, և վերջնական տարբերակում՝ navone/navona[4]: Միջին դարերում հրապարակը նաև հայտնի էր «Ալեքսանդրի կրկես» անունով։ Բազմաթիվ միջնադարյան փաստաթղթերում պատահում է Campus agonis կամ agon անվամբ (կայսր Օտտոն IIIի փաստ.)