Լորենի
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Լորենի (լատին․՝ Tilia), լորենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Բարձրությունը՝ 15–25 (մինչև 40) մ։ Ծառերի կեղեը մոխրագորշագույն, տերեները հերթադիր են, սրտաձև հիմքով, մերկ սղոցաեզր, հազվադեպ՝ ամբողջաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, կանոնավոր, պտուղը չբացվող, ողորկ կամ կողավոր ընկուզիկ է։
Լորենի | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Լորենայիններ (Tilioideae) |
Ցեղ | Լորենի (Tilia) L., 1753 |
Հյուսիսային կիսագնդում տարածված է 50 տեսակ։ Հայաստանում աճում են Լորենի կովկասյանը (Tilia caucasica) և Լորենի մանրատերևը (Tilia cordata)։ Վերջինս ապրում է 300–400 տարի։ Լորենին ստվերադիմացկուն է, կայուն՝ քամու, ծխի նկատմամբ։ Բազմանում է սերմերով, մացառներով, անդալիսով։ Խիտ, գեղեցիկ սաղարթով դեկորատիվ ծառ է։ Լորենիի բնափայտը սպիտակ է, փափուկ, օգտագործվում է կահույք, նրբատախտակ, երաժշտական գործիքներ, տակառներ պատրաստելու համար։ Կեղևից պատրաստում են զամբյուղներ, ճիլոպ, պարաններ։ Մեղրատու է։ Ծաղիկների թուրմը քրտնաբեր է, օգտագործվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար[1]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.