![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/M-T-Cicero.jpg/640px-M-T-Cicero.jpg&w=640&q=50)
Լոկիի մեթոդ
From Wikipedia, the free encyclopedia
Լոկի մեթոդ (լատին․՝ locus – տեղադրություն), հիշողության ամրապնդման մեթոդ է, որն օգտագործելով տարածական հիշողության մտապատկերներ ու որևէ միջավայրի մասին ծանոթ ինֆորմացիա, արագ և արդյունավետ կերպով մտաբերում է անհրաժեշտ տեղեկությունը։ Լոկի մեթոդը հայտնի է նաև հիշողության ճամփորդություն, հիշողության ամրոց, տարածական մնեմոնիկա և մտքի պալատի տեխնիկա անվանումներով։ Այս մեթոդը հիշողության բարելավման միջոց է, որը կիրառվել է հին հռոմեացիների ու հույների հռետորական ճառերում։ Շատ հիշողության մրցույթի չեմպիոններ պնդում են, որ դեմքեր, թվեր և բառերի ցուցակներ հիշելու համար օգտագործում են այս տեխնիկան։ Այս չեմպիոնների հաջողությունները ծագում են ո՛չ թե ուղեղի կառուցվածքից և մտածողությունից, այլ տարածական հիշողությունը և լոկի մեթոդն օգտագործելու հմտություններից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/M-T-Cicero.jpg/640px-M-T-Cicero.jpg)
Տերմինն առավել հաճախ գործածվել է հոգեբանության, նեյրոկենսաբանության և հիշողության մասին մասնագիտական աշխատանքներում։ Նույն ընդհանուր տեսքով հռետորության, տրամաբանության և փիլիսոփայության մասին աշխատանքներում մեթոդն օգտագործվել է ավելի վաղ՝ տասնիններորդ դարի առաջին կեսին[1]։ Ջոն Օկիֆը և Լին Նեդելը սահմանում են.
Լոկի մեթոդը հին հույներին և հռոմեացիներին հայտնի երևակայական տեխնիկա է, որը նկարագրվել է Ֆրենսիս Յեյթսի կողմից իր «Հիշողության արվեստը» գրքում(1966 թվական)։ Այս տեխնիկայով առարկան «մտապահում է» որևէ շենքի հատակագիծը, փողոցում խանութների դասավորությունը կամ ցանկացած աշխարհագրական մարմին, որը կազմված է մի շարք տարանջատված վայրերից(loci): Ցանկանալով հիշել մի շարք իրեր, առարկան «քայլում է» այդ վայրերի(loci) միջով իրենց երևակայությունում և ամենքին մի իր է հանձնում՝ ձևավորելով պատկեր՝ իրերի և այդ վայրերի ցանկացած առանձնահատկության միջև։ Իրերի վերստացմանը կարելի է հասնել քայլելով loci-ների միջով՝ թույլ տալով վերջիններիս ակտիվացնել ցանկալի իրերը։ Այս մեթոդի արդյունավետությունը լավ հայտնի է, քանի որ այն ունի տեսանելի նվազագույն միջամտություն իր կիրառման հետ[2]։
Այն իրերը, որոնք պետք է հիշվեն հիշողության բարելավման համակարգով, մտավոր ասոցացվում են որոշակի ֆիզիկական վայրերի հետ։ Մեթոդը հիմնված է մտապահված(անգիր սովորած) տարածական հարաբերությունների վրա, որոնք հաստատում են կարգ և վերհիշում հիշողության բովանդակությունը։ Այն նաև հայտնի է «Ճամփորդության մեթոդ» անվամբ, որն օգտագործվում է կապակցված իրերի ցուցակները մտապահելու համար, կամ «Հռոմեական սենյակի» տեխնիկա, որն ամենաարդյունավետն է չկապակցված ինֆորմացիա մտապահելու համար[3]։