Լոզնիցա (սերբ.՝ Лозница), քաղաք և նունանուն համայնքի կենտրոն Սերբիայի արևմտյան մասում՝ Յադրա տարածաշրջանի Մաչվա շրջանում, Դրինա գետի աջ ափին, Բոսնիա և Հերցեգովինայի հետ Սերբիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Բելգրադից 139, Նովի Սադ քաղաքից 136 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Զբաղեցնում է 612 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է Սերբիայի ամբողջ տարածքի 0,5 տոկոսը[2]։ 2011 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 19 212[3], ամբողջ համայնքինը՝ 79.327:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
2006 թվականին անգլո-ավստրալիական հանքարդյունաբերական Rio Tinto ընկերությունը Լոզնիցայի մերձակայքում հայտնաբերել է լիթիումի նշանակալի պաշարներ, որոնց հանույթն իրականացնելու նպատակով կազմել է «Յադար» անվանումը կրող մի մեծ նախագիծ[4] (լիթիումի պահանջարկն անշեղորեն աճում է, քանի որ այն էլեկտրամոբիլնորի մարտկոցների կարևորագույն տարրն է)։