Լիթիում (լատին․՝ Lithium, քիմիական տարր է, որի նշանն է Li և ատոմային թիվը՝ 3։ Գտնվում է Մենդելեևի պարբերական համակարգի 1-ին խմբի գլխավոր ենթախմբում։ Լիթիումը ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 3: Ալկալիական է կոչվում այն պատճառով, որ ջրի հետ փոխազդելով, առաջացնում է ալկալի։

Արագ փաստեր Պարզ նյութի արտաքին տեսք, Ատոմի հատկություններ ...
3 Հելիում

Լիթիում Բերիլիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգԲորՈւրան
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
3Li
Պարզ նյութի արտաքին տեսք

Շատ թեթև, փափուկ արծաթափայլ սպիտակ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԼիթիում /Lithium (Li), Li, 3
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
[6,938; 6,997] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[He] 2s¹
Ատոմի շառավիղ145 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ134 պմ
Իոնի շառավիղ76 (+1e)[1] պմ
Էլեկտրաբացասականություն84,8 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ-3,06В
Օքսիդացման աստիճաններ+1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 519,9(5,39) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան453,69 Կ
Եռման ջերմաստիճան2,89 Կ
Մոլյար ջերմունակություն0,98 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ13,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ3,490
Դեբայի ջերմաստիճան400 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 24,86[2] Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
Փակել
3
Լիթիում
6,941
[Не]2s1

Ատոմական զանգվածը՝ 6,941, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 2s: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։

Լիթումը սպիտակ-արծաթափայլ մետաղ է։

Պատմություն և անվան ծագում

Լիթիումը հայտնաբերել է շվեդ քիմիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817

Լիթիում

Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում» (հուն․՝ λίθος - քար)։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։

Բնության մեջ

Լիթիումի երկրաքիմիա

Լիթիումը իր երկրաքիմիական կազմով պատկանում է լիտոֆիլ տարերի շարքին, որոնցից են կալիումը, ռուբիդիումը և ցեզիումը։ Հելիումի պարունակությունը ընդերքում 21 գ/տ, ծովի ջրում 0,17 մգ/լ[3]։ Պարունակությունը երկրակեղևում 3,2-10 3 % է (ըստ զանգվածի)։

Հանքավայր

Լիթիումի հանքավայրերը գտնվում են Չիլիում, Բոլիվիայում (Ույնի աղալիճը ամենամեծն է աշխարհում[4]) ԱՄՆ-ում Արգենտինայում, Կոնգոյում, Չինաստանում, Բրազիլիայում, Սերբիայում, Ավստրալիայում։

Լիթիումի իզոտոպներ

Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։ Հայտնի է լիթիումի 7 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ և 2 երկու միջուկային իզոմեր (4Li - 12Li և համապատասխանաբար 10m1Li - 10m2Li)։ Առավել կայուն է 8Li իզոտոպը։ Էկզոտիկ իզոտոպ 3Li ըստ երևույթին, գոյություն չունի որպես զուգորդված համակարգը։

Ստացում

Լիթիումի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլֆատային կամ ծծմբաթթվային եղանակներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հալույթը 400-460 °C-ում էլեկտրոլիզի ենթարկելիս։

Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել լիթիումի ստացումը մետաղաջերմային եղանակներով։ Ժամանակակից տեխնիկայում լիթիումը ամենակիրառական մետաղներից մեկն է։

Ֆիզիկական հատկություններ

Thumb
2011 թվականի ամբողջ աշխարհում լիթիում շահագործումը[5].      Խեցեղեն և ապակի (29%)      Ներկայիս աղբյուրներ (27%)      Քսանյութեր (12%)      Մշտական պողպատի ձուլումը (5%)       Թթվածնի ռեգեներացիա (4%)      Պոլիմերներ (3%)      Ալյումինի մետալուրգիա (2%)      Դեղագործության (2%)      Այլ (16%)

Լիթիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ Li3N, և օքսիդից՝ Li20: Լիթիումը ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 180,5 °C, եռմանը՝ 1317 °C:

Առաձգական է, լավ մամլվում է ու գլանվում, հեշտությամբ կտրվում է դանակով։ Հայտնի բոլոր միացություններում միարժեք է։

Շնորհիվ իր ցածր խտության լիթիումը լողում է ոչ միայն ջրում, այլ նաև կերոսինում[6]։

Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ 6Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիումի ստացման համար։

Քիմիական հատկություններ

Լիթիումը ալկանիկան մետաղ է, բայց համեմատաբար կայուն է օդում։ Քիմիապես ակտիվ տարր է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազոտի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ։

Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին։ Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի է։ Շատ թվով օրգանական նյութերի հետ առաջացնում է լիթիում օրգանական միացություններ։

Բազմաթիվ համաձուլվածքների բաղադրիչ մասն է կազմում։ Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտությամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրինակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl և այլն)։

Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը։

Կիրառություն

Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Լիթիումը որպես հալույթ օգտագործվում է որոշ համաձուլվածքներում։ Լիթիումն օգտագործվում է էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներում։ Նրա թեթև իզոտոպը հիմք է ծառայում տրիտիումի արդյունաբերական ստացման համար։

Հրթիռային վառելիք

Մանրամասն տեղեկատվություն Օքսիդացնող, Տեսակարար հարված (Р1, վրկ) ...
Օքսիդացնող
Օքսիդացնող Տեսակարար հարված (Р1, վրկ) Այրման ջերմաստիճան °С Վառելանյութի խտությունը գ/սմ³ Արագություն աճ, 25, մ/վրկ Այրված վառելիքի կշիռը %
Ֆտոր 378,3 վրկ 5350 °C 0,999 4642 մ/վրկ 28 %
Տետրաֆտորհիդրազին 348,9 վրկ 5021 °C 0,920 4082 մ/վրկ 21,07 %
ClF3 320,1 վրկ 4792 °C 1,163 4275 մ/վրկ 24 %
ClF5 334 վրկ 4946 °C 1,128 4388 մ/վրկ 24,2 %
Պերքլորիլֆտորիդ 262,9 վրկ 3594 °C 0,895 3028 մ/վրկ 41 %
Ֆտորի օքսիդ 339,8 վրկ 4595 °C 1,097 4396 մ/վրկ 21 %
Թթվածին 247,1 վրկ 3029 °C 0,688 2422 մ/վրկ 58 %
Ջրածնի պերօքսիդ 270,5 վրկ 2995 °C 0,966 3257 մ/վրկ 28,98 %
N2O4 239,7 վրկ 3006 °C 0,795 2602 մ/վրկ 48 %
Ազոտական թթու 240,2 վրկ 3298 °C 0,853 2688 մ/վրկ 42 %
Փակել

Լազերային նյութեր

Լիթիումի ֆտորիդի միայնակ բյուրեղներն օգտագործվում է բարձաէֆեկտ լազերների արտադրության (արդյունավետության 80 %)։

Արժեքներ

2007 թվականի վերջին և 2008 թվականի սկզբին մետաղական լիթիումի գները 1 կգ կազմում էր 63-66 $:

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.