From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիգ Սվոբոդա (չեխ․՝ Ludvík Svoboda, նոյեմբերի 25, 1895[1][2][3][…], Hroznatín[5][6][7][…] - սեպտեմբերի 20, 1979[1][3][4][…], Պրահա, Չեխոսլովակիա[8][6][7][…]), չեխ քաղաքական և ռազմական գործիչ, բանակի գեներալ (1945), Չեխոսլովակիայի եռակի հերոս (1965, 1970, 1975), Խորհրդային Միության հերոս (1965), Չեխոսլովակիայի 7-րդ նախագահը։
Ստացել է գյուղատնտեսական կրթություն։ 1915 թվականին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, եղել է ռուսական ճակատում։ Սվոբոդայի ղեկավարությամբ գործող չեխական խումբն անցել է ճակատային գիծը և 1916 թվականին մտել չեխոսլովակյան լեգիոն։ 1920 թվականին վերադարձել է հայրենիք՝ դարձել չեխոսլովական բանակի կադրային սպա։ 1931-1934 թվականներին դասավանդել է ռազմական ակադեմիայում, ապա եղել է հետևակային գումարտակի հրամանատար։ Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո եղել է ընդհատակյա հակաֆաշիստական ռազմական կազմակերպության հիմնադիրներից։ 1939 թվականի ամռանը մեկնել է Լեհաստան, ուր կազմակերպել է չեխական զորական միավորում, որի հետ 1939 թվականի սեպտեմբերին անցել է Խորհրդային Միություն։ Սվոբոդան 1942 թվականի փետրվարին Բուզուլուկում 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային գումարտակի ստեղծման նախաձեռնողն է, որը Սոկոլովի տակ 1943 թվականի մարտին առաջին անգամ մարտի է բռնվել ֆաշիստական զորքերի դեմ։ 1943 թվականին գլխավորոլ է 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային բրիգադը, որը մարտնչել է Կիևի, Բելայա Ցերկովի, Ժաշկովի տակ։ 1944 թվականին Սվոբոդայի հրամանատարությամբ գործող 1-ին Չեխոսլովակյան բանակային կորպուսը մասնակցել է Դուկելյան օպերացիային, Սլովակիայում մղվող մարտերին։
1945-1950 թվականներին եղել է ազգային պաշտպանության նախարար։ Չեխոսլովակիայի այլ գործիչների հետ ստորագրել է Կոշիցեի ծրագիրը (1945)։ 1951 թվականին նշանակվել է Չեխոսլովակիայի կառավարության նախագահի տեղակալ և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ 1955-1959 թվականին եղել է Կլեմենտ Գոտվալդի անվան ռազմական ակադեմիայի պետը, 1968-1975 թվականին եղել է ՉԽՍՀ նախագահը, ՉԽՍՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։
Պարգևատրվել է Գոտվալդի (1959, 1970), Լենինի (1943, 1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), Սուվորովի 1-ին (1945), 2-րդ աստիճանի (1943) շքանշաններով։ Խաղաղության չեխոսլովակյան (1968), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան (1970) մրցանակներ[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.