![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Hugo_Erfurth_-_Portrait_Ludwig_Mies_van_der_Rohe%252C_1934.jpg/640px-Hugo_Erfurth_-_Portrait_Ludwig_Mies_van_der_Rohe%252C_1934.jpg&w=640&q=50)
Լյուդվիգ Միս վան դեր Ռոե
գերմանացի ճարտարապետ / From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիգ Միս վան դեր Ռոե (գերմ.՝ Ludwig Mies van der Rohe, իսկական անուն-ազգանուն՝ Մարիա Լյուդվիգ Միխայել Միս գերմ.՝ Maria Ludwig Michael Mies, (մարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][…], Աախեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2] - օգոստոսի 17, 1969(1969-08-17)[1][2][3][…], Չիկագո, ԱՄՆ[1][2]), գերմանացի ճարտարապետ, դիզայներ, ֆունկցիոնալիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ Բեռլինում Լը Կորբյուզիեի և Վ․ Գրոպիուսի հետ աշխատել է (1908-1912 թթ.) Պ․ Բերենսի արվեստանոցում։ 1926-1932 թթ. եղել է «Դոյչեր Վերկբունդի» փոխնախագահ, 1930-1933 թթ.՝ «Բաուհաուզի» տնօրեն։ Գերմանիայի Նոյեմբերյան հեղափոխության անվան՝ «Նովեմբեր գրուպպե» արվեստագետների միության անդամ էր։ Նրա նախագծերով կառուցվել են Կ․ Լիբկնեխտին և Ռ․ Լյուքսեմբուրգին նվիրված հուշարձանը Բեռլինում (1926 թ., չի պահպանվել), Բարսելոնի գերմանական տաղավարը (1929 թ.), Թուգենդհատ մենատունը Բոնոյում (1930 թ.)։ Նրա նախագծերով ԱՄՆ-ում կառուցվել են Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի համալիրը (1942-1958 թթ.), Լեյք Շոր Դրայվի աշտարակաձև երկու բնակելի շենքերը (1951 թ., Չիկագո), «Սիգրամ բիլդինգը» (1958 թ., Նյու Յորք), 20-րդ դարի արվեստի ցուցասրահը (1962-1968 թթ.) Բեռլինում։ 1959 թ. պարգևատրվել է Բրիտանական ճարտարապետության թագավորական ինստիտուտի ոսկե մեդալով։ 1950-1960-ական թվականներին Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի ճարտարապետների գործունեության վրա։
Լյուդվիգ Միս վան դեր Ռոե գերմ.՝ Ludwig Mies van der Rohe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | Աախեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 17, 1969(1969-08-17)[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, ԱՄՆ[1][2] |
Գերեզման | Գրեյսլենդ գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Unterrichtsanstalt des Kunstgewerbemuseums Berlin? և Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Ազդվել է | Դե ստիլ |
Երկեր | Toronto-Dominion Centre?, Westmount Square?, Սիգրամ բիլդինգ, Farnsworth House?[5] և Գերմանիայի տաղավար[6] |
Մասնագիտություն | ճարտարապետ, դիզայներ և ուսուցիչ |
Աշխատավայր | Բաուհաուզ և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ |
Ամուսին | Ada Mies? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանական Վերկբունդ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բաուհաուզ |
Երեխաներ | Mia Moore? |
![]() |