From Wikipedia, the free encyclopedia
Լյուդովիկոս X (հոկտեմբերի 4, 1289, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունիսի 5, 1316, Վենսեն), հայտնի է որպես կռվարար (ֆր.՝ le Hutin), 1314 թվականից եղել է Ֆրանսիայի թագավորը և 1305 թվականից մինչև իր մահը Նավառայի թագավորը՝ հայտնի որպես Լյուդովիկոս I։ Նա ազատեց ճորտերին, որոնք կարող էին գնել իրենց ազատությունը, և հրեաներին վերընդունեց թագավորություն։ Նրա կարճատև թագավորությունը Ֆրանսիայում նշանավորվեց ազնվականության հետ լարվածությամբ՝ կապված հարկաբյուջետային և կենտրոնացման բարեփոխումների հետ, որոնք իր հոր օրոք նախաձեռնվել էին Մեծն պալատական Էնգուերան դը Մարինիի կողմից։
Լյուդովիկոս X | |
---|---|
Ծնվել է՝ | հոկտեմբերի 4, 1289 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է՝ | հունիսի 5, 1316 (26 տարեկան) |
Վախճանի վայր | Վենսեն |
Սեն Դենի աբբայություն | |
Երկիր | Ֆրանսիա և Նավառայի թագավորություն |
Տոհմ | Կապետինգներ |
կառավարիչ | |
Հայր | Ֆիլիպ IV Գեղեցիկ[1] |
Մայր | Ժաննա I Նավառացի[1] |
Երեխաներ | Joan II of Navarre?[1] և John I of France?[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Լյուդովիկոսի առաջին կինը՝ Մարգարետը, որը ներգրավված էր Նեսլի աշտարակի գործի մեջ, մեղավոր ճանաչվեց անհավատարմության մեջ և բանտարկվեց մինչև իր մահը՝ 1315 թվականի օգոստոսի 14-ը։ Լյուդովիկոսն և Կլեմենս Հունգարացին ամուսնացան նույն տարում, բայց Լյուդովիկոսն 1316 թվականի հունիսի 5-ին կնքեց իր մահկանացուն՝ միայնակ թողնելով հղի կնոջը։ Թագուհի Կլեմենսը լույս աշխարհ բերեց մի տղայի, որը թագավոր հռչակվեց որպես Ջոն I, բայց երեխան ապրեց ընդամենը հինգ օր։ Լյուդովիկոսի եղբայրը՝ Պուատիեի կոմս Ֆիլիպը, հաջորդեց Ջոնին և դարձավ Ֆրանսիայի Ֆիլիպ V թագավորը։
Լյուդովիկոսն ծնվել է Փարիզում Ֆրանսիայի Ֆիլիպ IV թագավորի և Ժաննա I Նավարացու ընտանիքում։ Վերջիններիս ավագ որդին է։ Նա մոր մահով 1305 թվականի ապրիլի 4-ին ժառանգեց Նավառայի թագավորությունը և 1307 թվականի հոկտեմբերի 1-ին թագադրվեց։ 1305 թվականի սեպտեմբերի 21-ին 15 տարեկան հասակում ամուսնացավ Մարգարետ Բուրգունդացու հետ և նրանք ունեցան դուստր Ժաննա անունով։ Լյուդովիկոսն իր թագավորության ողջ ընթացքում տիրող լարվածության արդյունքում հայտնի էր որպես «կռվարար»։
Ե՛վ Լյուդովիկոսն, և՛ Մարգարետը ներքաշվեցին Նեսլի աշտարակի գործի մեջ Ֆիլիպի թագավորության վերջում։ 1314 թվականին Մարգարետը, Բլանշը և Ժաննան, վերջին երկուսը՝ համապատասխանաբար Լյուդովիկոսի եղբայրների՝ Կառլ IV-ի և Ֆիլիպի կանայք, ձերբակալվեցին անհավատարմության մեղադրանքով։ Մարգարետն ու Բլանշը դատվեցին Ֆրանսիայի խորհրդարանի առջև նույն տարվա վերջին և մեղավոր ճանաչվեցին։ Նրանց ենթադրյալ սիրեկաններին մահապատժի են ենթարկել, իսկ կանանց մազերը կտրել են և դատապարտել ցմահ ազատազրկման։ Ֆիլիպը կանգնեց իր կնոջ՝ Ժաննայի կողքին, որն ի վերջո անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց։ Մարգարետը բանտարկվելու էր Նորմանդիայի «Chateau Gaillard» ամրոցում։
1314 թվականին հոր մահից հետո Լյուդովիկոսն դարձավ Ֆրանսիայի թագավոր։ Մարգարետ Բուրգունդացին ո՛չ կարող ազատվել բանտարկությունից, ոչ էլ թագադրվել, բայց որպես նրա կին, նա տեխնիկապես դարձավ Ֆրանսիայի թագուհին։ Առանց գործող պապի, Լյուդովիկոսն չէր կարող չեղյալ համարել իր ամուսնությունը։ Ֆրանսիայի բանտարկված թագուհին մահացել է 1315 թվականի օգոստոսի 14-ին, իսկ Լյուդովիկոսն կրկին ամուսնացել է հինգ օր անց՝ օգոստոսի 19-ին Կառլ Մարտել Անժուացու դստեր և Լյուդովիկոսի հարազատ հորեղբոր և մերձավոր խորհրդական Շառլ Վալուայի զարմուհու՝ Կլեմենս Հունգարացու հետ։ Լյուդովիկոսն և Կլեմանսը թագադրվել են Ռեյմսում 1315 թվականի օգոստոսին։
1305 թվականին Լյուդովիկոսն ամուսնացավ Մարգարետ Բուրգունդացու հետ, որից ունեցավ դուստր՝ Ժաննա II Նավառացին։ Ավելի ուշ Մարգարետը դատապարտվեց դավաճանության համար, բանտարկվեց «Château Gaillard» ամրոցում, ցրտահարվեց և ի վերջո 1315 թվականին մահացավ, չնայած մեկ այլ աղբյուր նշում է, որ նրան խեղդամահ են արել։ 1315 թվականին Լյուդովիկոսն ամուսնացել է Կլեմենս Հունգարացու հետ, ով թագավորի մահից հինգ ամիս անց լույս աշխարհ է բերել Ջոն I-ին։ Մանուկ Ջոնի մահը մի քանի օր անց հանգեցրեց վիճելի իրավահաջորդության[2]։ Մի անծանոթ կնոջից Լյուդովիկոսն ուներ դուստր՝ Յուդելինը, ով միացավ Սուրբ Կլեր միաբանությանը և դարձավ Փարիզի ֆրանցիսկյան միանձնուհիների աբբայուհին 1334-1339 թվականներն ընկած ժամանակահատվածում[Ն 1]:
Լյուդովիկոսն 11 տարի շարունակ եղել է Նավառայի թագավորության թագավորը և 2 տարուց էլ պակաս՝ Ֆրանսիայի թագավորը։ Նրա կառավարման ժամանակ գերակշռում էին թագավորության մեջ ազնվական խմբակցությունների հետ շարունակական հակասությունները և թագավորական եկամուտների ավելացմանն ուղղված հիմնական բարեփոխումները, ինչպիսիք են ֆրանսիացի ճորտերի ազատումը և հրեաների վերընդունումը։
Ֆիլիպ IV-ի կառավարման վերջում հարկաբյուջետային բարեփոխումների դեմ հակադրությունն աճում էր։ Ֆիլիպի մահով և Լյուդովիկոսի գահակալությամբ այս ընդդիմությունը արագորեն վերածվեց ավելի բաց ապստամբության։ Որոշ հեղինակներ նշում էին Լյուդովիկոսի երիտասարդությունը որպես ապստամբությունների շարունակականության պատճառներից մեկը[4][5]։ Տարածաշրջանային ազնվականների լիգաները սկսեցին ձևավորվել ամբողջ երկրում՝ պահանջելով փոփոխություններ։ Շառլ Վալուացին օգտվեց այս շարժումից՝ մղվելու իր վաղեմի թշնամու՝ Ֆիլիպ IV-ի նախկին նախարար և պալատական Էնգուերան դը Մարինիի դեմ և համոզեց Լյուդովիկոսին կոռուպցիայի մեղադրանքներ ներկայացնել Մարինիի դեմ։ Երբ իր պլանները ձախողվեցին, Շառլն այնուհետև համոզեց Լյուդովիկոսին նրա դեմ կախարդության մեղադրանքներ առաջադրել, որն ավելի արդյունավետ էր և 1315 թվականի ապրիլին հանգեցրեց դը Մարինիի մահապատժին Վենսենում[6]։ Նույն պատրվակով քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ նախկին նախարարներ[7]։ Սա, զուգորդված Ֆիլիպի բարեփոխումների դադարեցման, իրավունքների բազմաթիվ կանոնադրությունների հրապարակման և ավելի ավանդական կանոնների վերադարձի հետ[7], մեծապես հանդարտեցրեց տարածաշրջանային լիգաներին[5]։
1315 թվականի հուլիսին Լյուդովիկոս X-ը հրամանագիր արձակեց, որով փաստորեն վերացնում էր ճորտատիրությունը թագավորական տիրույթում։ Որպես Ֆլանդրիայի դեմ իր պատերազմի համար եկամուտներ հավաքելու միջոց նա, դիմելով ֆրանսիական ճորտատիրության բարեփոխմանը, հայտարարեց, որ ֆրանսիացի ճորտերը կազատվեն, չնայած յուրաքանչյուր ճորտ պետք է գնի իր ազատությունը։ Հանձնակատարների մարմին ստեղծվեց՝ ձեռնարկելու բարեփոխումներ՝ սահմանելով յուրաքանչյուր ճորտի կարգավիճակ կամ արժեքը։ Թագավորի հպատակներին պատկանող ճորտերի համար գումարը բաժանվում էր արքունիքի և սեփականատիրոջ միջև։
Լյուդովիկոսն նաև պատասխանատու էր հրեաների նկատմամբ քաղաքականության էական փոփոխության համար։ 1306 թվականին նրա հայրը՝ Ֆիլիպ IV-ը, վտարել էր հրեական փոքրամասնությանը Ֆրանսիայի ողջ տարածքից, ինչը «ջախջախիչ» իրադարձություն էր այս համայնքների մեծամասնության համար։ Լյուդովիկոսն սկսեց վերանայել այս քաղաքականությունը՝ դրդված այն լրացուցիչ եկամուտներից, որոնք կարող էին սպասվել թագին, եթե հրեաներին թույլ տրվեր վերադառնալ[8][8]։ Ըստ այդմ, Լյուդովիկոսն 1315 թվականին կանոնադրություն է հրապարակել, որով հետ ընդունել է հրեաներին՝ նրանց դեմ առաջադրելով բազմաթիվ պայմաններ։ Հրեաներին Ֆրանսիա կընդունեին ընդամենը տասներկու տարով, որից հետո պայմանագիրը կարող էր խզվել։ Հրեաները միշտ պետք է կրեին թևկապ։ Հրեաները կարող էին ապրել միայն այն տարածքներում, որտեղ նախկինում եղել են հրեական համայնքներ։ Հրեաներին սկզբում պետք է արգելվեր վաշխառությունը[9]։ Սա առաջին անգամն էր, որ ֆրանսիացի հրեաները պետք է ենթարկվեին նման կանոնների, և Լյուդովիկոսն զգուշորեն արդարացնում իր որոշումը՝ հղում անելով իր նախահայր Լյուդովիկոս IX Սուրբի քաղաքականությանը, Կղեմես V պապի դիրքորոշմանը և այն փաստարկին, որ Ֆրանսիայի ժողովուրդը պահանջել էր հրեաների վերադարձը։ Արդյունքում ստեղծվեց շատ թուլացած հրեական համայնք, որն ուղղակիորեն կախված էր թագավորից իրենց բնակության և պաշտպանության իրավունքի համար[8]։
Լյուդովիկոս X-ը շարունակեց իր նախորդի ջանքերը՝ հասնելու Ֆլանդրիայի տագնապալի խնդրի ռազմական լուծմանը։ Ֆլանդրիայի կոմսը կառավարում էր մի «չափազանց հարուստ պետություն»[10], որը մեծապես ինքնավար գոյություն էր ապահովում Ֆրանսիական թագավորության սահմաններում։ Ֆրանսիական թագավորները պնդում էին, որ սյուզերենություն էին հաստատել Ֆլանդրիայի վրա, սակայն մինչ այժմ այդքան էլ մեծ հաջողության չեն հասել այդ հարցում[10]։ Ֆիլիպ IV Գեղեցիկ-ը փորձել էր հաստատել թագավորական գերիշխանությունը, սակայն նրա բանակը Ռոբերտ II դ’Արտուայի գլխավորությամբ 1302 թվականին Կուրտրայում պարտություն կրեց[10]։ Չնայած Մոն-ան-Պևելի ճակատամարտում Ֆրանսիայի ավելի ուշ կրած հաղթանակին, հարաբերությունները մնացին չկարգավորված և անկայուն։
Լյուդովիկոսն բանակ մոբիլիզացրեց Ֆլամանդական սահմանի երկայնքով, բայց ֆրանսիական դիրքերը արագորեն լարվեցին պատերազմի ժամանակաշրջանում դիրքերը պահպանելու պահանջներից։ Լյուդովիկոսն արգելել էր հացահատիկի և այլ նյութերի արտահանումը Ֆլանդրիա 1315 թվականին։ Դրա իրականացումը լուրջ մարտահրավեր էր, և թագավորը ստիպված էր ճնշում գործադրել սահմանամերձ տարածքներում գտնվող եկեղեցու սպաների վրա[11]։ Նա նաև ճնշել է Անգլիայի Էդուարդ II թագավորին՝ արգելելով վերջինիս իսպանական առևտրային նավերին առևտուր անել էմբարգոյի տակ գտնվող ֆլամանդացիների հետ[12]։ Էմբարգոյի չնախատեսված արդյունքը մաքսանենգության գործունեության աճն էր, որը նվազեցրեց սահմանամերձ շրջանում թագավորական սահմանափակումների համաձայն առևտրի առավելությունը (և հետևաբար՝ չափը)։ Լյուդովիկոսն նույնպես ստիպված եղավ ուղղակիորեն սնունդ պահանջել իր ուժերի համար, ինչի հետևանքով տեղի տերերի և Եկեղեցուց մի շարք բողոքներ եկան։
Լյուդովիկոսն ժյո դը պոմի կամ իսկական թենիսի մոլի խաղացող էր և հայտնի դարձավ որպես առաջին մարդ, ով կառուցեց թենիսի փակ կորտեր ժամանակակից ոճով։ Լյուդովիկոսն դժգոհ էր բացօթյա թենիս խաղալուց և, համապատասխանաբար, ուներ փակ կորտեր, որը պատրաստված էին Փարիզում «մոտ 13-րդ դարի վերջին»[13]։ Ժամանակի ընթացքում այս դիզայնը տարածվեց ամբողջ Եվրոպայի թագավորական պալատներում[13]։ 1316 թվականի հունիսի 5-ին Վինսենում, առանձնահատուկ հոգնատանջ խաղից հետո, Լյուդովիկոսն մեծ քանակությամբ սառեցված գինի խմեց և հետագայում մահացավ թոքաբորբից կամ թոքամզի բոբոքումից, չնայած կային նաև թունավորման կասկածներ[14]։ Նրա մահվան մասին ժամանակակից պատմությունների պատճառով Լյուդովիկոսն պատմության առաջին թենիսիստն է, ով այդքան անվանի է[15]։ Նրա և իր երկրորդ կնոջ՝ Կլեմենսի աճյունները գտնվում են Սեն Դենի աբբայությունում։
Լյուդովիկոսի երկրորդ կինը՝ Կլեմենսը, հղի էր նրա մահվան պահին, ինչը կասկածի տակ էր դնում իրավահաջորդությունը։ Որդին գերակայություն ուներ Լյուդովիկոսի դստեր՝ Ժաննայի նկատմամբ[16]։ Այնուամենայնիվ, դուստրը գահի նկատմամբ ավելի թույլ հավակնություն ուներ և պետք է մրցեր Ժաննայի սեփական պահանջների հետ, թեև 1314 թվականի սկանդալից հետո Ժաննայի ծագման վերաբերյալ կասկածները օդից կախված էին[17]։ Արդյունքում Լյուդովիկոսի եղբայր Ֆիլիպը նշանակվեց ռեգենտ իր եղբոր՝ Ջոն I-ի ծնունդին մնացած հինգ ամիսների ընթացքում։ Վերջինս ապրեց ընդամենը հինգ օր։ Այնուհետև Ֆիլիպին հաջողվեց իր հավակնությունները բարձրացնել Ֆրանսիայի և Նավառայի թագերի նկատմամբ։
1328 թվականից սկսած Նավառայի բոլոր դե յուրե միապետները իր դստեր՝ Ժաննայի միջոցով սերում էին Լյուդովիկոսից, ներառյալ Ֆրանսիայի Հենրիխ IV-ի մայրը՝ Ժաննա դ'Ալբրեն, և հետևաբար Բուրբոնների ողջ թագավորական տունը[18]։
8. Լուի IX Սուրբ[19] | ||||||||||||||||
4. Ֆիլիպ III[20] | ||||||||||||||||
9. Մրգարեթ Պրովանսացի[19] | ||||||||||||||||
2. Ֆիլիպ IV Գեղեցիկ | ||||||||||||||||
10. Ջեյմս I Արոգանցի[20] | ||||||||||||||||
5. Իզաբելլա րոգանցի, Ֆրանսիայի թագուհի[20] | ||||||||||||||||
11. Իոլանդա Հունգարացի[20] | ||||||||||||||||
1. Լուի X Ֆրանսիացի | ||||||||||||||||
12. Թեոբալդ I Նավառացի[21] | ||||||||||||||||
6. Հենրի I Նավառացի[22] | ||||||||||||||||
13. Մարգարետ Բուրբոնացի, Նավառայի թագուհի[21] | ||||||||||||||||
3. Ժաննա I Նավառացի | ||||||||||||||||
14. Ռոբերտ I Արտուացի[23] | ||||||||||||||||
7. Բլանշ դ’Արտուա[22] | ||||||||||||||||
15. Մաթիլդա Բրաբանտացի[23] | ||||||||||||||||
Լյուդովիկոսն Մորիս Դրուոնի կողմից գրված «Les Rois maudits» (Անիծված արքաները) ֆրանսիական պատմավեպերի շարքի գլխավոր հերոսն է։ Նրան մարմնավորել են երկու կերպարներ՝ Ժորժ Սերը 1972 թվականի ֆրանսիական մինի սերիալում և Գիյոմ Դեպարդյեն՝ 2005 թվականին ադապտացիայում[24][25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.