Լյուդմիլա Սենչինա
ռուս երգչուհի և դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Լյուդմիլա Պետրովնա Սենչինա ( ռուս.՝ Людми́ла Петро́вна Се́нчина[5][6] ; 1948 թվականի հունվարի 13[7] կամ 1950 թվականի դեկտեմբերի 13, – 2018 թվականի հունվարի 25[8][9][10]), խորհրդային և ռուս երգչուհի ( սոպրանո )։ 1979 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի, 2002 թվականին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում[7][11][12][13]։ Սենչինան արժանացել է նաև Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչման (2003)[14][15]։ Նա կատարել է 1970-1980-ական թվականներին լայնորեն տարածված ու սիրված այնպիսի երգեր, ինչպիսիք են Մոխրոտը ( ռուս.՝ Золушка ), Քարեր ( ռուս.՝ Камушки), Սեր և բաժանում ( ռուս.՝ Любовь и разлука ), Սպիտակ ակացիա ( ռուս.՝ Белая акация ), Ծննդյան օր ( ռուս.՝ День рождения ), Սպիտակ տանգո ( ռուս.՝ Белый танец), Դաշտային ծաղիկներ ( ռուս.՝ Полевые цветы )[16][17]:.[18] Լյուդմիլա Պետրովնային բնորոշում էին որպես պետերբուրգյան սոխակի, խորհրդային էստրադայի Մոխրոտի[19]
Լյուդմիլա Սենչինա | |
---|---|
Ի ծնե անուն | ռուս.՝ Людмила Петровна Сенчин |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1950(1950-12-13) Կուդրյավսկոե, Բրատսկոեի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 25, 2018(2018-01-25)[1] (67 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն |
Ժանրեր | փոփ, էստրադա, օպերետ և մյուզիքլ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոն և Q18406013? |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի Կորսակովի անվան երաժշտական քոլեջ (1970) |
Ամուսին | Վյաչեսլավ Տիմոշին և Ստաս Նամին |
Պարգևներ | |
Կայք | ludmilasenchina.ru |
![]() |
Սենչինան նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում։ Նրա դերակատարմամբ ամենահայտնի կինոստեղծագործությունը «Զինված է և խիստ վտանգավոր» գեղարվեստական ֆիլմն էր ( ռուս.՝ Вооружён и очень опасен), որտեղ խաղացել է կանացի գլխավոր դերը։
Լյուդմիլա Սենչինան մահացել է 2018 թվականի հունվարի 25-ին Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո[20][21]։