ամերիկացի երգչուհի, դերասանուհի, քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստ, պարող From Wikipedia, the free encyclopedia
Լինա Մերի Քելհուն Հորն(անգլ.՝ Lena Mary Calhoun Horne, հունիսի 30, 1917[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 9, 2010[1][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի։
Լինա Մերի Քելհուն Հորն անգլ.՝ Lena Horne | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | մայիսի 9, 2010[1][5] (92 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Կրթություն | Boys and Girls High School?, Girls' High School?[7] և Վաշինգտոնի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, ջազ երաժիշտ, pin-up model, երաժիշտ, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Ժանրեր | ավանդական փոփ երաժշտություն, փոփ, ջազ և ջազ վոկալ |
Ամուսին(ներ) | Լեննի Հեյթոն |
Երեխա(ներ) | Գեյլ Լումետ Բաքլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Լինա Հորնը ծնվել է 1917 թվականի հունիսի 30-ին Բրուկլինի մերձակայքում։ Նա սերվել է Ջոն Սի Քելհունի ընտանիքից, որտեղ և՛ հայրը, և՛ մայրը եվրոպացի ամերիկացիների,ամերիկացի հնդկացիների և աֆրոամերիկացիների խառնուրդ էին։ Նրա հայրը՝ Էդվին Ֆլեդչեր Թեդի Հորն կրտսերը (1893-1970թվականներ), լքել է ընտանիքը, երբ Լինան երեք տարեկան է եղել։ Մայրը՝ Լուիզա Էդնա Սքոթրոնը (1894-1976 թվականներ), գյուտարար Սամուել Սքոթրոնի թոռնուհին էր, սև թատրոնի դերասանուհի, որի հետ էլ Լինան շատ է շրջագայել։ Լուիզա Էդնայի մայրը՝( Լինայի տատը) Ամելի Լուիզա Էշթոնը, ստրուկ էր Սենեգալից։ Լինա Հորնին հիմնականում դաստիարակել են հոր ծնողները՝ Կոռա Քելհունը և Էդվին Հորնը։
Երբ Հորնը հինգ տարեկան էր, նրան ուղարկել են ապրելու Ջորջիա նահանգում։ Մի քանի տարի նա շրջագայել է մոր հետ։ 1927 թվականից մինչև 1929 թվականը նա ապրել է հորեղբոր՝ Ֆրենկ Ս. Հորնի հետ, որը արդյունաբերական ինստիտուտի դեկանն է եղել (հետագայում նա դարձել է Ֆրանկլին Դ. Ռուզվելտի խորհրդատուն)։
Ֆորտ Վալլիից Լինան մոր հետ տեղափոխվել է Ատլանտա քաղաք։ Նրանք վերադարձել են Նյու Յորք, երբ աղջիկը 12 տարեկան էր։ Նա սովորել է Բրուկլինի աղջիկների միջնակարգ դպրոցում, բայց վկայական չի ստացել։ 18 տարեկանում տեղափոխվել է հոր մոտ՝ Փիթսբուրգ քաղաք՝ մնալով Լիթլ Հարլեմում գրեթե 5 տարի և սովորելով Pittsburghers-ում Բիլլի Սթրեյհորնի և Բիլլի Էքսթայնի հետ։
Հորնը 16 տարեկանում իր երաժշտական դեբյուտն է կատարել նյույորքյան «Cotton Club» ակումբում, որտեղ նա ՝ որպես երգչուհի, որոշ ժամանակ ելույթներ է ունեցել երեկոյան շոուներում։ Հոլիվուդ տեղափոխվելուց հետո նա շատ կինոնկարներում էպիզոդիկ դերերում է հանդես եկել, որոնցից առավել հայտնի են դարձել «Երկնային տնակը»(1943 թվական) և «Անձրևային եղանակը»(1943 թվական)։ 1940-ական թվականների վերջերին՝ «Կարմիր սպառնալիք» շրջանի սկզբում, իր ձախ քաղաքական հայացքների պատճառով Լինա Հորնը հայտնվել է «Հոլիվուդի սև ցուցակում» և հետագա տարիներին դժվարությամբ է աշխատանք գտել։
1950-ական թվականներին Լինա Հորնը կրկին ելույթներ է ունեցել գիշերային ակումբներում, սկսել է պարբերաբար հանդես գալ հեռուստատեսությամբ, ինչպես նաև ձայնագրել է մի քանի երաժշտական ալբոմներ։ 1963 թվականի օգոստոսին նա մասնակցել է Երթ դեպի Վաշինգտոն բողոքի ցույցին։ 1980 թվականի մարտին Հորնը հայտարարել է բեմից հեռանալու մասին, թեև դրանից հետո նա հաջողությամբ հանդես է եկել «Լինա Հորն-Լեդին և իր երաժշտությունը» երաժշտական ռևյուում, որը Բրոդվեյում բեմադրվել է ավելի քան 300 անգամ և երգչուհուն բերել Գրեմմիի երկու մրցանակ։
Լինա Հորնը ամուր կապված է եղել քաղաքացիական իրավունքների շարժման հետ։ 1941 թվականին նա երգել է Cafe Society-ում և աշխատել Պոլ Ռոբսոնի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Լինան զվարճացրել է զորքին, հրաժարվել է ելույթ ունենալուց տարբեր մաշկի գույն ունեցող լսարանի կամ այն խմբի առջև, որտեղ գերմանացի ռազմագերիները նստում էին աֆրոամերիկացի զինծառայողներից առաջ։ ԱՄՆ-ի բանակը հրաժարվել է նրա ելույթներից, որոնք տեղի էին ունենում խառը լսարանի առջև, բայց Լինան հետաքրքիր քայլ է կատարել՝ ելույթ ունենալով սևամորթ զինվորականների և սպիտակամորթ գերմանացի ռազմագերիների առջև։ Տեսնելով, որ սևամորթ զինվորները ստիպված են նստել հետևի նստարաններին, նա բեմից անցել է նրանց կողմը և ելույթ ունեցել գերմանացիների թիկունքում։ Նա Մեդգար էվերսոնի հետ Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում եղել է NAACP-ի հանրահավաքին, երբ Էվերսը սպանվեց։ Հորնը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Ջոն Քենեդու հետ նրա սպանությունից երկու օր առաջ։ Նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում և հանդես եկել NAACP-ի, SNCCО-ի և սևամորթ կանանց Ազգային խորհրդի անունից։ Նա նաև Էլեոնոր Ռուզվելտի հետ աշխատել է Լինչի օրենքների դեմ։ Բացի այդ, Լինան Դելտա Սմիթ Թետի կանանց ակումբի անդամ է եղել։
Թոմ Լեռերը իր «National Brotherhood Week»(Եղբայրության ազգային շաբաթ) երգում հիշատակել է Լինա Հորնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.