![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Lidia_Falc%25C3%25B3n_%252846839426744%2529_%2528cropped%2529.jpg/640px-Lidia_Falc%25C3%25B3n_%252846839426744%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Լիդիա Ֆալկոն
իսպանացի քաղաքական գործիչ և գրող / From Wikipedia, the free encyclopedia
Լիդիա Ֆալկոն Օ՛Նիլ (անգլ.՝ Lidia Falcón O'Neill, դեկտեմբերի 13, 1935(1935-12-13), Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի քաղաքական գործիչ, գրող, Ժուռնալիստ։ Եղել է իրավագիտության, դրամատիկական արվեստի, ժուռնալիստիկայի բնագավառների մասնագետ՝ համապատասխան բարձրագույն կրթությամբ, ունեցել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Աչքի է ընկել հատկապես կանանց իրավունքների համար եռանդուն, անձնուրաց պայքարով, որ մղել է իսպանական ժողովրդի համար բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանում, երբ ֆրանկոյական բռնապետությունից անցում էր կատարվում դեպի ժողովրդավարություն։
Լիդիա Ֆալկոն իսպ.՝ Lidia Falcón O'Neill | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1935(1935-12-13) (88 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, փաստաբան, ակտիվիստ և ուսուցչուհի |
Ծնողներ | հայր՝ César Falcón?, մայր՝ Enriqueta O'Neill? |
Կուսակցություն | Feminist Party of Spain? և Unified Socialist Party of Catalonia? |
Երեխաներ | Regina Bayo-Borrás? և Carlos Enrique Bayo? |
Կայք | lidiafalcon.com |
![]() |
Անդամակցել է Կատալոնիայի միավորված սոցիալիստական կուսակցությանը (PSUC-ին)[2], իր քաղաքական հայացքների պատճառով գեներալ Ֆրանկոյի բռնապետական վարչակարգի իշխանության տարիներին հալածանքների է ենթարկվել ու տառապանքներ կրել[3]։ 1976 թվականին ստեղծել է «Բարսելոնի ֆեմինիստական կոլեկտիվ» անվանումը կրող կազմակերպությունը[4], ձեռնամուխ եղել Vindicación feminista ամսագրի կանոնավոր լույսընծայման գործին, հիմնադրել Ediciones de Feminismo հրատարակչական տունը։ 1977 թվականին հիմնել է Հեղափոխական ֆեմինիստական կազմակերպությունը (Revolutionary Feminist Organization), որի հիմքի վրա հետագայում կազմավորվել է Իսպանիայի ֆեմինիստական կուսակցությունը։ 1979 թվականից ղեկավարել է Poder y libertad ամսագրի հրատարակման աշխատանքները[5]։