Լիդա Աբդուլ (անգլ.՝ Lida Abdul, 1973[1][2][3][…], Քաբուլ, Քաբուլ[4]), վիդեոարտի և փերֆորմանսի գործիչ Աֆղանստանից։ Ի ծնե անունը եղել է Լիդա Աբդուլլահ[5]։ Ծնվել է Քաբուլում։ 1979 թվականին մանուկ հասակում ստիպված է եղել հեռանալ իր երկրից խորհրդային ներխուժման պատճառով, ապրել է Հնդկաստանում և Գերմանիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում[6]։
Լիդա Աբդուլ | |
---|---|
Ծնվել է | 1973[1][2][3][…] |
Ծննդավայր | Քաբուլ, Քաբուլ[4] |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Մասնագիտություն | նկարչուհի, լուսանկարիչ, կինոռեժիսոր, վիդեոնկարիչ և performance artist |
Պարգևներ և մրցանակներ |
Նրա աշխատանքները ներկայացվել են Վենետիկի բիենալեում, Արնհեմի ժամանակակից արվեստի թանգարանում (Նիդերլանդներ), ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ժամանակակից արվեստների տարբեր թանգարաններում։ Նա ցուցադրություններով մասնակցել է նաև Մեքսիկայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Աֆղանստանում կազմակերպված տարբեր փառատոնների։
Աբդուլն ստացել է Քաղաքական գիտությունների Արվեստի բակալավրի աստիճան 1997 թվականին և Փիլիսոփայության արվեստի բակալավրի աստիճան 1998 թվականին, երկուսն էլ՝ Կալիֆորնիայի պետական համալսարանում։ 2000 թվականին ավարտել է Բերքլիի համալսարանի գեղարվեստի բաժինը՝ մագիստրոսի աստիճանով[7]։ Ապրում և աշխատում է Լոս Անջելեսում և Քաբուլում[7]։
Վաղ կյանք
Աբդուլը հեռացել է Աֆղանստանից 1979 թվականի դեկտեմբերին՝ խորհրդային ներխուժման պատճառով։ Նա դարձել է փաստական՝ ապրելով Հնդկաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, և սա նրա համար «արվեստագետի նոմադ» է դարձել[8][9]։
Ռուս-աֆղանական հակամարտության արմատները գալիս են 1838 թվականից։ Միապետական Ռուսաստանը (այնուհետև՝ ԽՍՀՄ-ը) ծավալապաշտական նպատակներ ուներ՝ շարունակաբար մրցելով Մեծ Բրիտանիայի հետ Կենտրոնական Ասիայի տարածքների համար[10]։ Պատմականորեն Աֆղանստանի նպատակն է եղել իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը[10]։ Սա հակասում էր երկու մեծ ուժերի՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի շահերին, որոնք մրցում էին Միջին Արևելքում իշխանության համար[10]։ Խորհրդային Միությունը և Աֆղանստանը «բնական դաշնակիցներ» էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[10]։ Խորհրդային ներխուժումն Աֆղանստան համարվում է Սառը պատերազմի գլխավոր իրադարձությունը։ Խորհրդային ներկայությունն Աֆղանստանում հատկապես նկատելի էր ենթակառուցվածքներում։ Աֆղանական քաղաքները, որոնք հայտնի էին որպես իրարից կտրված, խորհրդային աջակցությամբ կամրջվել են հիմնական ճանապարհներով[10]։
Կարիերա և արվեստ
Աբդուլի վիդեոարտն ու փերֆորմանսը նկարագրվում է որպես աբստրակտ և երազային։ Նա օգտագործում է նկարահանման այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են բլուրինգն ու "epic scale"-ը (մեծամասշտաբ, լայնամասշտաբ)[8][9]։ Նրա ֆիլմերը քաղաքականացված են, այնտեղ արծարվում են պատերազմից բզկտված իր հայրենիքի ապագա զարգացման հույսի ու վերածննդի թեմաները[9]։ 1979 թվականին խորհրդային ներխուժման արդյունքում փախստական դառնալուց հետո նա հնարավորություն է ունեցել Աֆղանստան վերադառնալ Թալիբանի անկումից հետո։ Նա այցելել է իր հայրենիքը, նկարահանումներ արել և խոսել աֆղան ժողովրդի հետ ապագայի վերաբերյալ նրանց հույսի մասին[8][11]։ Նա ինքն իրեն թափառական արվեստագետ է համարում, քանի որ իր կյանքն անցել է իր հայրենիքից հեռու՝ երկրից երկիր տեղափոխվելով։ Աբդուլի այս հույզերն ու զգացմունքները ոգեշնչման աղբյուր են իր արվեստի համար։ Աբդուլի արվեստը, նրա ստեղծած ֆիլմերը քաղաքական մեկնաբանություններն են ավերածությունների, տեղահանված մշակույթի, ինքնության ու մարմնի մասին[7]։
«Սպիտակ տուն» (2005)
«Սպիտակ տունը» կարճ ֆիլմ է ՝ քաղաքական հարուստ բովանդակությամբ։ Սա Աբդուլի ամենահայտնի գործերից մեկն է, որը ցուցադրվել է Վենետիկի բիենալեում[12]։ Ֆիլմը պատմում է Քաբուլից դուրս կառուցված մի շինության մասին[13][14]։ Արվեստագետը նկահարանել է իրեն՝ սև շորեր հագած, ավերակը սպիտակ ներկելիս[14]։ Տեսարանում հայտնվում է մի տղամարդ, և Աբդուլը ներկում է նրա մեջքը նույն ոճով։ Ի վերջո, հինգ րոպեանոց ֆիլմն ավարտվում է այծերի խմբի տեսարանով, որոնք փորփորում են ավերակները[14]։ Ֆիլմը դինամիկ է, այնտեղ առկա է հույսի ու առաջընթացի խորհրդանիշ[7], ինչպես նաև՝ տեսանելի է տարբեր անարդարությունների դեմ դիմադրություն, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ի շահը Աֆղանստանի օկուպացիայից, պատմությունը ջնջելը[13] և աֆղան ժողովրդի հոգեբանական խնդիրները պատերազմից մասնատված շրջանում ապրելու հետևանքով[13]։
«Դոում» (2005)
Դոումը լավատեսական երանգների ու ընկճվածության սիմվոլների համադրություն է։ Այն պատկերում է տղայի, որն ուրախ-ուրախ մզկիթն է բարձրանում այն նույն ժամանակ, երբ ամերիկյան ուղղաթիռն անցնում է նրա գլխավերևով[13]։ Պտույտը նպատակ ունի ցույց տալ պատերազմի հետևանքով տեղի ունեցած տեղահանումները, պատերազմական գործողությունների իռացիոնալությունն ու մարդկային հույսի ուժը[7]›[15]։
«Ծառերը» (2005)
«Ծառերը» վավերագրական ֆիլմ է, որտեղ երիտասարդ տղամարդիկ քննարկում են դեռևս ապրող ու պտուղներ տվող ծառը կտրելու պատճառները։ Նրանք բացատրում են, որ այդ ծառը բազմաթիվ կախաղանների իրականացման վայր է եղել և պետք է ոչնչացվի։ Ի վերջո, նրանք կտրում են ծառն ու տանում այն[15]։
«Պարելով քարերի հետ» (2005)
«Պարելով ծառերի հետ» ֆիլմը վավերագրական է։ Այն պատկերում է մի խումբ սևազգեստ տղամարդկանց, որոնք աղոթքի ծես են անում Բամիյան ժայռի առջև։ Բամիյանի վրա հնագույն Բուդդայի հետքեր կան, որոնք 2001 թվականին վերացվել են Թալիբանի կողմից[15]։
«Քաբուլի աղյուսավաճառները» (2006)
Քաբուլի աղյուսավաճառները երեխաների լուսանկար է, որտեղ նրանցից յուրաքանչյուրը աղյուս է ջարդում ու տալիս մի տղամարդու։ Նրանք շատ լուրջ են, և նրանց կյանքում երևում է հասունությունը։ Աբդուլն ասել է. «Քաբուլում բազմաթիվ են երեխաները, որոնք վազվզում են փողոցներում, և եթե դուք դուք իմանայիք նրանց կյանքի պատմությունը, շատ կզարմանայիք, թե ինչպես են նրանք շարունակում ողջ մնալ... երբ նրանց ծիծաղն ընդհատվում է»։
Ցուցահանդեսներ և ներկայացումներ
Լիդա Աբդուլի աշխատանքները ցուցադրվել են անհատական և խմբային մի շարք ցուցահանդեսներում Միջին Արևելքում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[7]
Անհատական ցուցահանդեսներ
- Աֆղանստանի ազգային թանգարան (Քաբուլ, Աֆղանստան, 2007)
- Ինդիանապոլիսի ժամանակակից արվեստի թանգարան (Ինդիանապոլիս, ԱՄՆ, 2008)
- Ժամանակակից արվեստի OK կենտրոն (Լինց, Ավստրիա, 2008)
- Քրաներթ արվեստի թանգարան (Իլինոիս, ԱՄՆ, 2010)
- Ժամանակակից արվեստի կենտրոն (Մալագա, Իսպանիա, 2013)
- Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ (Լիսաբոն, Պորտուգալիա, 2013)
- Ֆորեման պատկերասրահ (Քվեբեք, Կանադա, 2013)
- Ջորջո Պերսանո պատկերասրահ (Թուրին, Իտալիա, 2013)
- Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ (Փարիզ, Ֆրանսիա, 2014)
- CAP կենտրոն (Լիոն, Ֆրանսիա, 2015)
Խմբային ցուցահանդեսներ
- Գլոբալ ֆեմինիզմ (Բրուքլինի թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ, 2007)
- Բռնության պատմություն (Հայֆայի արվեստի թանգարան, Իսրայել, 2009)
- Հիշողությունից անդին (Սիմի թանգարան, Երուսաղեմ, Իսրայել, 2011)
- Անցումային նախագիծ (Ստամբուլ, Թուրքիա, 2013)
Այլ ներկայացումներ
- Վենետիկի բիենալե (2005 և 2015)
- Մոսկվայի բիենալը (2007)
- Դոկումենտա (Կասել, Գերմանիա, 2012)
Մրցանակներ
Լիդա Աբդուլի աշխատանքներն արժանացել են մի շարք պարգևների, այդ թվում՝ Թայվան մրցանակի 2015 թվականի Վենետիկի բիենալեում[6], Արքայազն Քլաուսի մրցանակին Ամստերդամում և Նիդեռլանդներում 2006 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-յի մրցանակի 2007 թվականին՝ արաբական մշակույթի առաջխաղացման համար, EMAF մրցանակին Սնաբրուքում, Գերմանիայում, ինչպես նաև՝ Finalist Mario Prize 1 մրցանակին Թուրինում, 2015 թվականին[16]։
Թեմատիկա
Աբդուլի արվեստն անդրադառնում է նաև այն հիմնական հարցերին, որոնք աֆղան մարդկանց մասին տարածված են արևմտյան մեդիայում։ Արևմտյան մեդիայում ընդունված է ներկայացնել Աֆղանստանն ահաբեկչության ու պատերազմի համատեքստում, և արևմտյան հանրային գիտելիքը դրանից այն կողմ չի անցնում[8]։ Իր արվեստի միջոցով Աբդուլը հույս ունի ավելի շատ բան ցույց տալ արևմտյան մարդկանց աֆղան բնակչության և արվեստի մասին։
Ազգություն և լեզու
Նրա աշխատանքն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են մշակութային ինքնությունը, էմիգրացիան, հոգեբանական վնասները, ավերածությունների ու տեղահանման գործընթացը, հայրենազրկումը[17]։ Չնայած երկիրը կենտրոնական կառավարում է ունեցել, սակայն այն միավորված չի եղել մշակութային, ազգային ինքնության ու լեզվի հարցերում[10][18]։ Որոշ մարդիկ, որոնք ապրում են Աֆղանստանում, իրենց բնութագրում են որպես «աֆղան», սակայն կան նաև այլ ինքնություն կրող խմբեր։ Հիմնական խմբերն են պուշթունները, տաջիկները, ուզբեկները և բելուջները։ Նրանք ազգային սահմանների կամ ինքնության ուժեղ ընկալում չունեն[18]։
Ահաբեկչություն և լուսաբանում մեդիայում
Որոշ գործոններ միավորում են շատ «աֆղանների», նրանց 90% մեծամասնության կրոնը սուննի մահմեդականությունն է։ Աբդուլի նպատակներից մեկն է իր արևմտյան լսարանին ներկայացնել այս մշակույթների մասին[8][19]։
Նա ընդունում է Աֆղանստանի կարծրատիպային կերպարի ստեղծման միտումը արևմտյան մեդիայում և իր արվեստով նա հույս ունի մարդկայնացնել այն մարդկանց, ովքեր շատ հաճախ պատկերվում են որպես հրեշներ[8]։ Նման կարծրատիպերից մեկն այն է, որ ամբողջ ազգը ներկայացվում է որպես պատերազմի կողմից ամբողջովին կլանված ու ոչնչացված մշակույթով։ Այնուամենայնիվ, Աֆղանստանում կան մարդիկ, որ դեռ ցանկանում են արվեստ ստեղծել[19]։ Լիդա Աբդուլի և այլ արվեստագետների աշխատանքի շնորհիվ արևմտյան լսարանը հնարավորություն ունի Աֆղանստանի այլընտրանքային պատկեր տեսնելու[19]։
Քաղաքականություն
Իր կողմնորոշմամբ և մշակույթով Աֆղանստանն ավելի շատ տարածաշրջանային է և ոչ թե կենտրոնական։ Դրա պատճառներից մեկն այն է, որ երկրի ներսում կապի ու հաղորդակցության խնդիրներ կան[10]։ Այնուամենայնիվ, երկրի երեք հիմնական քաղաքներն իրար կապող ճանապարհները կառցուցվել են խորհրդային օժանդակությամբ[10]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.