Լերմոնտովո (գյուղ, Լոռու մարզ)
գյուղ Հայաստանի Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Լերմոնտովո, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լերմոնտովո (այլ կիրառումներ)
Չշփոթել Լերմոնտովո (համայնք, Լոռու մարզ) հոդվածի հետ։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Լերմոնտովո | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ԼոռիԼոռի | |
Համայնք | Լերմոնտովո համայնք | |
Հիմնադրված է | 1844 թ. | |
ԲԾՄ | 1825 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 933[1] մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Ծովի մակարդակից 1825 մ բարձրության վրա, Աղստև գետի ձախ կողմում։ Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 11 կմ հարավ-արևմուտք։
Գյուղը, որն ի սկզբանե կոչվել է Վոսկրեսենովկա, հիմնվել է 1840 թվականին Ցարական Ռուսաստանի Սարատովի և Տամբովի նահանգներից տեղափոխված ռուսների կողմից։ Լերմոնտովո է վերանվանվել 1941 թվականի հուլիսի 5-ին։ Աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ, և այժմ կազմում են բնակչության 80%-ը։ Համայնքում ապրում են նաև հայեր՝ 15% և եզդիներ՝ 5%։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։