Հացահատիկային բույսեր
From Wikipedia, the free encyclopedia
Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմնական սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսական կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |