Լեպտոնային թիվ
From Wikipedia, the free encyclopedia
Լեպտոնային թիվ, լեպտոնային լիցք, լեպտոնների և հակալեպտոնների թվերի տարբերությունը տվյալ ֆիզիկական համակարգում։ Ըստ պայմանավորվածության, լեպտոններին վերագրվում է +1 լեպտոնային թիվ, հակալեպտոններին՝ −1, ոչ լեպտոնային մասնիկներին՝ 0։
Լեպտոնային թիվը ադիտիվ (գումարվող) քվանտային թիվ է, ինչը նշանակում է, որ այն պահպանվում է փոխազդեցությունների ժամանակ (ի հակադրություն բազմապատկական (մուլտիպլիկատիվ) քվանտային թվերի, ինչպես, օրինակ, զույգությունը, որոնց դեպքում պահպանվում է արտադրյալը)։
Լեպտոնային թվից բացի, սահմանվում են նաև լեպտոնային ընտանիքի թվեր․
- Le - էլեկտրոնային թիվ՝ էլեկտրոնի և էլեկտրոնային նեյտրինոյի համար,
- Lμ - մյուոնային թիվ՝ մյուոնի և մյուոնային նեյտրինոյի համար,
- Lτ - տաոնային թիվ՝ տաու մասնիկի (տաոնի) և տաու-նեյտրինոյի համար։
Դրանց վերագրվող արժեքները նույնն են՝ +1 համապատասխան ընտանիքի համար, −1 հակամասնիկի համար, 0՝ այլ ընտանիքների կամ ոչ լեպտոնային մասնիկների համար։