From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի (նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշարձան[1][2], Լեոնիդ Ազգալդյանի հուշաքար[3]), Արցախյան ազատամարտի հայազգի հրամանատար, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կիսանդրի, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում[1][2]։
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի | |
---|---|
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկ |
Բարձրություն | 2,2 մ |
Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
Նյութ | գրանիտ |
Շինարարության ավարտ | 2002, դեկտեմբերի 11-ին |
Ներկա վիճակ | Կանգուն
|
Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին[1][2]։
Հուշարքանի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը[1][2]
Հուշարձանը կառուցված է գրանիտից, ընդհանուր բարձրությունը 2,2 մետր է[1]։
2022 թվականի ապրիլին Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին ենթարկվել է վանդալության, Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը կոտրել է Լեոնիդ Ազգալդյանի քթի հատվածը[3][4][5]։ Դեպքից հետո ոստիկանությունը հայտնաբերել է նրան և ձերբակալել, որից երեք օր անց ազատ արձակել[4][5]։ Լեոնիդ Ազգալդյանի արձանի նկատմամբ վանդալություն իրականացրած անձի կարծիքով ինքն այդ քայլին է դիմել, քանի որ, ըստ նրա, Լեոնիդ Ազգալդյանն է մեղավոր 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի համար[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.