From Wikipedia, the free encyclopedia
Լեյլա Իլհամ կըզը Ալիևա (ադրբ.՝ Leyla İlham qızı Əliyeva, հուլիսի 3, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը, 2007 թվականից` Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 2011 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային երկխոսություն» կազմակերպության (IDEA) հիմնադիր ու ղեկավար, Իսլամական կոնֆերանս կազմակերպության Երիտասարդական ֆորումի միջմշակութային երկխոսության գլխավոր համակարգողը[1]։
Լեյլա Ալիևա | |
![]() | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող, գրող, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և խմբագիր |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 3, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Հայր | Իլհամ Ալիև |
Մայր | Մեհրիբան Ալիևա |
Ամուսին | Emin |
Կայք՝ | leyla-aliyeva.az/en/ |
Պարգևներ | |
Լեյլա Ալիևան ծնվել է 1984 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում `Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի ընտանիքում։ 1989-2000 թվականներին սովորել է Բաքվի թիվ 160 միջնակարգ դպրոցում։ Միջնակարգ դպրոցի ավարտելուց հետո նա ընդունվել է Եվրոպական բիզնեսի դպրոց։ 2006-2008 թվականներին Ռուսաստանի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի կոչում[2]։
2006 թվականի ապրիլի 30-ին նա ամուսնացավ երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովի հետ։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա։ 2007 թվականի դեկտեմբերի 19-ին նա հրատարակեց «Բաքու» ամսագիրը Ռուսաստանում։ 2011 թվականից հանդիսանում է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը[3]։ 2011 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրեց նրան «Պրոգրես» մեդալով։ 2015 թվականի հոկտեմբեր 20-ին պարգեւատրվել է «Պուշկին» մեդալով։
2015 թվականի մայիսի 30-ին Լեյլա Ալիևան և Էմին Աղալարովը հայտարարեցին ամուսնալուծության մասին։
Երեխաներ
Seamless Wikipedia browsing. On steroids.