![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/%25C5%2581otewska_Akademia_Nauk.jpg/640px-%25C5%2581otewska_Akademia_Nauk.jpg&w=640&q=50)
Լատվիայի գիտությունների ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Լատվիայի գիտությունների ակադեմիա (լատիշ․՝ Latvijas Zinātņu akadēmija, հապավումը՝ LZA), Լատվիայի բարձրագույն գիտական հաստատություն, որը միավորում է ավելի քան 300 գիտնականների Լատվիայի Հանրապետությունից և գիտնականներ ամբողջ աշխարհից բնական գիտությունների, ինժեներային, սոցիալական և հումանտիար գիտությունների ոլորտներից։ Ֆինանսավորվում և հովանավորվում է պետության կողմից։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիա։ 1989 թվականից ակադեմիան լույս է ընծայում «Zinātnes Vēstnesis» լրագիրը։
Արագ փաստեր Լատվիայի գիտությունների ակադեմիալատիշ․՝ Latvijas Zinātņu akadēmija, Տեսակ ...
Լատվիայի գիտությունների ակադեմիա լատիշ․՝ Latvijas Zinātņu akadēmija | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա |
Հիմնադրվել է | 1946 |
Անդամ է | International Union of Academies?[1], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[2], InterAcademy Partnership[3] և Միջազգային գիտական խորհուրդ[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռիգա |
Կայք | lza.lv |
![]() ![]() Լատվիայի գիտությունների ակադեմիա, Լատվիա | |
![]() |
Փակել
Ակադեմիայի շենքը գտնվում է Ռիգայի Ակադեմիայի հրապարակի տուն 1 հասցեում[5]։ Լատվիայի գիտությունների ակադեմիայի այժմյան նախագահը Օյար Սպարիտիսն է։