Լակտաշի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լակտաշի (բոս․՝ Laktaši, սերբ.՝ Лакташи / Laktaši, խորվ.՝ Laktaši), քաղաք, Սերբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն համայնքի կենտրոնը Բոսնիա և Հերցեգովինայի կազմում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լակտաշի | |||||
բոս․՝ Laktaši, սերբ.՝ Лакташи / Laktaši, խորվ.՝ Laktaši | |||||
| |||||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Երկրամաս | Սերբական Հանրապետություն | ||||
Շրջան | Բանյա Լուկա | ||||
Համայնք | Լակտաշի (համայնք) | ||||
Քաղաքապետ | Տոպոլովիչ Միլովան(Topolović Milovan)[1] | ||||
Մակերես | 387 կմ² | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 5879[2] մարդ (2013) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային ինդեքս | 74 480 | ||||
Պաշտոնական կայք | laktasi.net | ||||
| |||||
Տեղակայված է Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայից 15 կմ դեպի հյուսիս։
Քաղաքը բաժանված է 11 համայնքների։
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 5 879 մարդ, իսկ համայնքի բնակչություն՝ 36 848 մարդ[2]։
Այս շրջանի բնակչության մասին առաջին տեղեկությունները թվագրվում են քարե դարի սկզբից (մ․թ․ա․ 150000)։ Այդ ժամանակաշրջանի հնագիտական օբյեկտները գտնվում են ոչ բարձր բլուրների վրա՝ Վրբաս գետի մոտակայքում։ Այդ բնակավայրը տեղակայված է եղել քաղաքի կենտրոնում։
Հռոմեացիներն այս համայնքը նվաճել են մ. թ. 9 թվականին։ Քաղաքը տեղակայված էր երկու գավառների՝ Դալմաթիայի և Պանոնիայի սահմանին։ Տեղի իլլիրիական բնակչությունն ապրել է քաղաքներում։ Հռոմեացիները կառուցվել են ռազմային ճամբար և տնտեսական նշանակության օբյեկտներ։ Միջին դարերում Լակտաշին գրավվել է օստգոթերի, ավարների և սլավոնների կողմից, իսկ XII դարի սկզբին այս տարածքը դարձել է Հունգարիայի թագավորության մի մասը։
XVI դարի սկզբին այս տարածքը նվաճվել է թուրքերի կողմից, և մնացել է նրանց տիրապետության տակ հաջորդ 350 տարիներին։ Այս շրջանը Թուրքիայի համար շատ մեծ նշանակություն ուներ որպես Ավստրիայի հետ սահման, և այդ իսկ պատճառով թուրքերն իրականացնում էին սերբերի բռնի տեղափոխումը Հերցեգովինայի և Չեռնոգորիայի արևելյան լեռնային հատվածներից դեպի Պոտկոզարյե։
1878 թվականից Բոսնիա և Հերցեգովինան դարձել է Ավստրո-Հունգարիայի կայսրության մասնիկը։ 1883 թվականից հետո Պոտկոզարյա շրջանում բնակություն են հաստատել իտալացիները, գերմանացիները, ուկրաինացիները և լեհերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.