Իրիդիում (լատին․՝ Iridium), քիմիական տարր, որի նշանն է՝ Ir-ը, պարբերական համակարգի 6-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 77 է, ատոմական զանգվածը՝ 192,22, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 5d7 6s2 է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Իրիդիում / Iridium (Ir), Ir, 77 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 192,217(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d7 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 136 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 127 պմ | ||||
Իոնի շառավիղ | = (+4e) 68 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,20 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Ir←Ir3+ 1,00 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 6, 4, 3, 2, 1, 0, −1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 868,1 (9,00) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 2739 K (2466 °C, 4471 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 4701 K (4428 °C, 8002 °F) | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 26,0 կՋ/մոլ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 610 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,1[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 610 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,840 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 430,00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 147 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
77 | Իրիդիում |
192,22 | |
4f145d76s2 |
Պլատինի խմբի շատ ամուր, դժվարահալ, արծաթափայլ մետաղ է։ Ունի մեծ խտություն և այդ ցուցանիշով համեմատելի է միայն օսմիումի հետ։
Իրիդիումը հայտնագործել է Սմիթսոն Թենանթը 1803 թվականին բնական պլատինի չլուծվող խառնուրդներում և նրան տվել է հունական դիցաբանության՝ հին հունարեն՝ ἶρις - ծիածանն, անձնավորող Իրիս աստվածուհու անունը, իրիդիումի ծիածանափայլ աղերի համար[3]։
Բնության մեջ հանդիպում է ագատ վիճակում պլատինի, ռութենիումի, օսմիումի և ռադիումի հետ։ Իրիդիում կազմում է երկրի կեղևի 1-10−7 %-ը (ըստ զանգվածի)։
Հանքավայրեր
Իրիդիումի հանքավայրերը տարածված են Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նոր Գվինեայում, Հարավային Աֆրիկա[4]։
Երկրի վրա իրիդիումի տարեկան արտադրությունը կազմում է մոտ 3 տոննա[5]։
Սպիտակ-արծաթափայլ, շատ կարծր և դժվարահալ, քիմիապես կայուն մետաղ է։ Այդ հատկությունների շնորհիվ իրիդիումը դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Հալման ջերմաստիճանը՝ 2410 °C է, եռմանը՝ 5300 °C (հավանաբար), խտությունը՝ 22400 կգ/մ3 (10 °C-ում), առաձգականությունը՝ 538 ԳՊա[6]։
Միացություն | Գույն |
---|---|
IrF5 | |
Cs3IrI6 | |
KIrF6 | |
Na2IrBr6 | |
Na3IrBr6·H2O | |
IrI3 | |
K3IrCl6·H2O |
Միացություններում եռարժեք է և քառարժեք, հազվադեպ՝ միարժեք և վեցարժեք։ 600 °C-ից բարձր միանում է թթվածնին՝ առաջացնելով IrO2 օքսիդը։
Փոշի վիճակում և բարձր ջերմաստիճաններում միանում է հալոգեններին ծծմբին, ֆոսֆորին և այլ տարրերին։
Համաձուլվածքներ է առաջացնում մետաղների (պլատինի, օսմիումի, պղնձի, ցինկի և այլն) հետ։
Իրիդիումի միացություններ
- Իրիդիումի երկարժեք միացություններ
- IrCl2 - մուգ կանաչ, փայլուն բյուրեղներ։ Վատ են լուծվում թթուներում և ալկալիներում։ Մինչև 773 °C տաքացնելիս քայքայվում են։
- IrS - մուգ կապույտ, փայլուն պինդ նյութեր։ Քիչ են լուծվում ջրում և թթուներում։ Լուծվում են կալիումի սուլֆիդում։
- Իրիդիումի եռարժեք միացություններ
- Ir2O3 - մուգ կապույտ, կարծր նյութ։ Ջրում քիչ լուծելի։ Լուծվում են ծծմբական թթվում։
- IrCl3 - անկայուն միացություններ, գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև բաց դեղին։ Խտությունը՝ 5,292 գ/սմ³: Ջրում, թթուներում, ալկալիներում քիչ են լուծվում։
Իրիդիումի միացությունների օքսիդացման աստիճանները | |
---|---|
−3 | [Ir(CO) 3]3− |
−1 | [Ir(CO) 3(PPh 3)]− |
0 | Ir 4(CO) 12 |
+1 | [Ir(CO)Cl(PPh 3) 2] |
+2 | IrCl 2 |
+3 | IrCl 3 |
+4 | IrO 2 |
+5 | Ir 4F 20 |
+6 | IrF 6 |
+7 | [(η2 -O 2)IrO 2]+ |
+8 | IrO 4 |
+9 | [IrO 4]+ |
- IrBr3 - դեղնականաչ-կանաչ գույնի բյուրեղներ։ Լուծվում են ջրում, սպիրտներում քի են լուծվում։
- Ir2S3 - պինդ շագանակագույն նյութ։ 1050 °C ջերմաստիճանում քայքայվում են։ Քիչ են լուծվում ջրում։ Լուծվում են ազոտական թթվում և կալիումի սուլֆիդի լուծույթում։
- Իրիդիումի քառարժեք միացություններ
- IrO2 - սև գույնի բյուրեղներ։ Խտությունը՝ 3,15 գ/սմ³: Ջրում, էթանոլում, թթուներում քիչ լուծելի։
- IrF4 - դեղին գույնի յուղոտ հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 106 °C:
- IrCl4 - հիդրոսկոպիկ շականակագույն կարծր նյութ։ Լուծվում են սառը ջրում։ 600-700 °C ջերմաստիճանում ստացվում են մետաղական իրիդիումի և քլորի փոխազդեցությունից։
- IrBr4 - կապույտ գույնի նյութ։ Լուծվում են էթանոլում։ Ստացվում են IrO2 և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից։
- IrS2 - կարծր շականակագույն նյութ։ Ջրում քիչ լուծելի։
- Ir(OH)4 (IrO2·2H2O) - մուգ կապույտ նստվածք։ Գործնականում ջրում չլուծվող։
- Իրիդիումի վեցարժեք միացություններ
- IrF6 - դեղին գույնի բյուրեղներ։ tհալ. 44 °C, tեռ. 53 °C, խտությունը՝ 6,0 գ/սմ³: Ստացվում են իրիդիումի և մթնոլորտային ֆոսֆորի փոխազդեցությունից։ Ուժեղ օքսիդիչ են, փոխազդում է ջրի և ազոտի մոնօքսիդի հետ.
- IrS3 - մոխրագույն, ջրում քիչ լուծելի փոշի։
Ունի երկու կայուն իզոտոպ՝ 191Ir (38,5 %) և 193Ir (61,3 %)։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 192Ir (T1/2 = 74,37 օր) և 194Ir (T1/a = 19 ժ)։
Մաքուր իրիդիումը հազվադեպ է կիրառվում։ Նրա համաձուլվածքներից պատրաստում են էլեկտրոդներ, թերմազույգի հաղորդալարեր են։ Իրիդիումը 4,5-5 անգամ թանկ է ոսկուց։
2014 թվականի մարտին 1 գրամ իրիդիումի արժեքը համաշխարհային շուկայում կազմել է մոտ 17,68 ԱՄՆ դոլլար[7]։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.